Առաքում Երևանում

Առաքումը Երևանում 200 ՀՀ դրամ։
Առաքվում է պատվերի ձևակերպմանը հաջորդող օրվա ընթացքում մինչև 22։00 (եթե պատվերը ձևակերպվել է աշխատանքային օր և մինչ ժամը 17:00), բացի կիրակի օրերից:

Առաքում դեպի ՀՀ մարզեր

Առաքումը դեպի ՀՀ մարզեր արժե 1,400 դրամ: Առաքվում է պատվերի ձևակերպումից մինչև 5 օրվա ընթացքում (եթե պատվերը ձևակերպվել է աշխատանքային օր և մինչ ժամը 17:00):
Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվերի արժեքից:

Վճարման Մեթոդներ

Կարող եք վճարել առցանց կամ առձեռն:

Առցանց վճարումները կատարվում են Visa, MasterCard, AmericanExpress և ArCa վճարային քարտերի միջոցով:

Բանկային փոխանցում՝ միայն իրավաբանական անձանց համար։

Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին՝ ՀՀ դրամով:

Պատվիրատուն առաքված ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:

Ուշադրություն՝

Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում: