Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին, այն դեղահաբերի, դեղապատիճների, փոշիների, նրբաքսուկների և հեղուկների արտադրող է: Ընկերությունը հանդիսանում է Միացյալ Նահանգների Բնական արտադրանքների ասոցիացիայի անդամ:
Արտադրամասերը տեղակայված են Դորալ Սիթիում, Ֆլորիդա, ԱՄՆ: Ընկերության լաբորատորիաները զինված են նորագույն տեխնոլոգիաներով և հինգ արտադրական հոսքագծերով, որոնք ունեն օրական 250,000 շիշ արտադրելու հնարավորություն: Ընկերությունն ունի զարգացման և որակի վերահսկման մասնաճյուղեր, ինչպես նաև ներքին լաբորատորիա՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական փորձաքննությունների համար:
Ընկերությունն ունի 14 000 քառակուսի մետր տարածք, որից 8 000 քառակուսի մետր տարածքը լավ օդափոխվող է: Այս հնարավորությունները ներառում են վարչական գրասենյակներ, արտադրական տարածքներ և պահեստներ:
Ընկերության հիմնական պիտակը Alfa Vitamins – ն է, որը ստեղծվել և գրանցվել է ազգային և միջազգային մակարդակներում: Նրա արտադրանքները հայտնի են իրենց բարձր որակով, քանի որ դրանց արտադրության պրոցեսում ուշադրություն է դարձվում ամեն մի մանրուքի: Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը բնութագրվում է էթիկայի նորմերի խիստ պահանջկոտությամբ աշխատանքում և ինտենսիվ հետևողականությամբ դեպի արտադրության ամենաբարձր չափանիշների նորարարությունները:
Համազգային և միջազգային գործառնություններ
Ընկերությունն ունի ավելի քան 1670 մանրածախ առևտրային կետ, այդ թվում՝ ճանաչված դեղատներում, սուպերմարկետներում և այլ կոմերցիոն հաստատություններում:
Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը դեպի աշխարհի 51 երկրներ: Ընկերության լիցենզավորման և դիստրիբյուտորական բաժինը սերտորեն համագործակցում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, որպեսզի ապահովի գործողությունների իրականացումը՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրական կարգավորումներին և փաստաթղթերին համապատասխան:
Որակի վերահսկման ընթացակարգը
Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերության Օպերացիոն պրեցեդուրաների չափորոշիչները (SOPS) համապատասխանում են դեղագործական դասի մակարդակներին և հիմնված են Պատշաճ արտադրական գործունեության (GMP) վրա` համաձայն սննդային հավելումների վերաբերյալ 21 CFR 111 փաստաթղթի: Ընկերությունն իր գործողություններում հետևում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA), Գյուղատնտեսության վարչության և Միացյալ Նահանգների ֆարմակոպեայի (USP) կողմից հաստատված ուղեցույցներին:
«ՆԱՏՐՈԼ»՝ ԱՆԶԻՋՈՒՄ ՈՐԱԿ 35 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ
«Նատրոլը» ավելի քան 35 տարվա Պատշաճ արտադրական գործունեությամբ վիտամիններ և կենսաակտիվ սննդային հավելումներ արտադրող ընկերություն է, որն իր հետևողականությամբ արժանացել է Ամերիկայի Միացյալ Նահագներում ընդունված ամենաբարձր «A» վարկանիշին՝ «Բնական արտադրանքների ասոցիացիայի» կողմից (անկախ արդյունաբերական ասոցիացիա, որը պատասխանատու է վիտամինների և կեսաակտիվ սննդային հավելումների սերտիֆիկացման համար):
«Նատրոլ» ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցում արդյունաբերության մեջ՝ որակի ապահովման իր չափազանց ընդգրկուն և կատարելագործված ծրագրով: «Նատրոլը» պատրաստ է մշտապես ապահովելու իր ապառողին ամենաբարձրորակ, ամենաարդյունավետ, բացարձակապես մաքուր և անվնաս արտադրանքով:
«Նատրոլն» իրականացնում է որակի վերահսկման խիստ ստուգումներ արտադրական ամբողջ պրոցեսի ընթացքում` սկսած որակավորված մատակարարների ընտրությունից մինչև լավագույն բաղադրիչների ձեռքբերումը:
Արտադրական ամբողջ գործընթացում որակի ստուգման և վերահսկման բազմաթիվ անցակետերն ապահովում են «Նատրոլի» պատրաստի արտադրանքի մանրակրկիտ փորձաքննությունը: «Նատրոլ» ընկերությունն անում է ամեն հնարավորը` մանրակրկիտ փորձաքննության ենթարկելով պատրաստի արտադրանքը, որպեսզի երաշխավորվի արտադրանքի բոլոր բաղադրիչների` սպառողին անհրաժեշտ արդյունավետության մակարդակը արտադրանքի պիտանիության ժամկետում:
«Նատրոլը» երաշխավորում է, որ իր յուրաքանչյուր արտադրանքի պարագայում տարայի պարունակությունը համապատասխանում է պիտակի վրա նշվածին՝ արտադրանքի պիտանիության ժամկետում: Նատրոլ ընկերության համար որակն առաջնային է. այստեղ բծախնդրորեն հոգ են տանում, որպեսզի սպառողն ապահովված լինի առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը բարելավող արտադրանքով:
ԱՆԻՈՍ ՝ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ԴԱՐ ԱԽՏԱՀԱՆԻՉՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
«ԱՆԻՈՍ Լաբորատորիաներ» ընկերությունը հանդիսանում է ավելի քան 120 տարվա ընտանեկան բիզնես: Այն ստեղծվել է 1898 թվականին Ֆերնանդ Կոլլետ Դելվալի կողմից և այդ ժամանակից ի վեր աշխատանքի էությունը մնացել է անփոփոխ՝ պայքար մանրէների դեմ:
Այսօր «ԱՆԻՈՍ Լաբորատորիաներ» ընկերությունը հանդիսանում է հիմնադիր ընտանիքի չորրորդ սերնդի՝ Բերտրանդ և Թիերի Լետարտների սեփականությունը: Նրանք շարունակում են ամրապնդել ընկերության հեղինակությունը՝ հուսալիության և նորարարության ոլորտում:
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝
«ԱՆԻՈՍ Լաբորատորիաներ» ընկերության գործունեությունն ուղղված է եղել արդի և արդյունավետ ախտահանման լուծումների որոնմանը:
2000 թվականից ընկերությունը կենտրոնացել է նոր, էկոլոգիապես մաքուր բաղադրատոմսերերի մշակմանը՝ օգտագործելով ավելի հուսալի մեթոդներ:
«ԱՆԻՈՍ Լաբորատորիաներ» ընկերությունը ներկայացված է աշխարհի 90 երկրներում, և պահպանում է ախտահանման շուկայում առաջատարի իր դիրքը՝ օգտագործելով կուտակած մեծ փորձը՝ «անտեսանելի» մանրէների դեմ պայքարում: