Ալիգրա
Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում
Մարդկային լիբիդո-օրգանիզմի առեղծված: Ոմանք սեռական ցանկությունն անվանում են պարզ բնազդային կարիք և
կենսաբանական ծրագիր, սակայն շատերի համար սեռական կյանքն ունի իմաստ ձևավորող արժեք: Ի վերջո, այն սերտորեն
կապված է սիրված լինելու, դուր գալու և այլ մարդկանց հետ մտերմանալու անհրաժեշտության հետ: Ներդաշնակ սեռական
հարաբերությունները բերում են ուրախություն, հաճույք և դրական հույզեր, բայց, ցավոք, սթրեսը, ոչ ճիշտ սննդակարգը, նստակյաց
ապրելակերպը կարող են փոփոխել սեռական առողջությունը: Եվ մենք սկսում ենք նկատել, որ ինչ-որ տեղ են անհետացել նախկին
սուր զգացողությունները և բուռն ցանկությունը, ինչը մեզ չէր լքում ծանոթության առաջին ամիսներին: Հաճախ էրեկտիլ
դիսֆունկցիան տղամարդկանց մոտ առաջացնում է լիարժեք սեռական հարաբերությունների բացակայություն, ինչը, իհարկե,
բացասաբար է անդրադառնում էմոցիոնալ վիճակի վրա: Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերադարձնել
ներդաշնակությունը սեռական հարաբերություններում, տեղին կլինի իրենց սննդակարգը լրացնել Aligra արտադրանքով:
Օգտագործման ոլորտը՝ Որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում տղամարդկանց համար’ ֆլավոնոիդների,
պանաքսոսիդների աղբյուր, իկարինի և յոհիմբինի պարունակությամբ: Նպաստում է արյան մեջ տեստոստերոնի բնական
մակարդակի բարձրացմանը և սեռական ցանկության բարձրացմանը (լիբիդո), նպաստում է կոնքի օրգանների
արյունամատակարարման բարելավման գործընթացին, բարելավում է էրեկցիայի որակն ու կայունությունը, ավելացնում է
սերմնաբջիջների քանակն ու շարժունակությունը, խթանում է նյութափոխանակությունը և ունի երիտասարդացնող ազդեցություն
օրգանիզմի վրա:
Չի հանդիսանում դեղ:
Հավելյալ բաղադրամասեր՝ Միկրոբյուրեղային ցելյուլոզա, ժելատին, դիկալցիումի ֆոսֆատ, կիտրոնաթթու, սիլիցիումի
երկօքսիդ, մագնեզիումի ստեարատ:
Օգտագործման եղանակը՝ Տղամարդիկ օրական ընդունում են 1 պատիճ, նախընտրելի է սննդի ընդունման ժամանակ’ որպես սննդային հավելում կամ բժշկի խորհրդով: Սեռական գրգռվածության, օրգազմի ցայտունության և սեռական ակտի ընթացքում
տոկունության բարձրացման համար’ ընդունել 1 պատիճ սեռական ակտից մեկ ժամ առաջ (անհրաժեշտության դեպքում):
Ընդունման տևողությունը 2-3 շաբաթ է: Անհրաժեշտության դեպքում կարելի է ընդունել 1-2 ամիս հետո: Հնարավոր է տարվա
ընթացքում կրկնել ընդունումը:
Բաղադրություն՝ Ազդող նյութեր: Երկարատերև էվրիկոմայի էքստրակտ (Տոնգկաթ Ալի) 120 մգ, Էպիմեդիումի էքստրակտ (Գորյանկա) 120 մգ, ժենշենի արմատի էքստրակտ (Մարդարմատ) 60 մգ, Յոհիմբեի կեղևի չոր էքստրակտ 60 մգ:
Հավելյալ բաղադրամասեր: Միկրոբյուրեղային ցելյուլոզա, ժելատին, դիկալցիումի ֆոսֆատ, կիտրոնաթթու, սիլիցիումի
երկօքսիդ, մագնեզիումի ստեարատ:
Փաթեթավորման ձևը՝ 14 պատիճ ֆլակոնում:
Հակացուցումներ՝ Անհատական գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ, լյարդի և երիկամների ծանր
հիվանդություն, արյան բարձր ճնշում, սրտի առիթմիա, ծանր աթերոսկլերոզ, նյարդային գրգռվածության բարձրացում,
անքնություն:
Հատուկ ցումներ՝ Կենսաբանական ակտիվ սննդային հավելումը չի կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ ապրելակերպին: Մի գերազանցեք առաջարկվող չափաքանակը: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°c մինչև 30°c ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը 3 տարի:
Պետական գրանցման վկայական՝ AM. 01.07.01.003. R. 001068.10.22 առ 20.10.2022թ