Ալֆա լիպոյաթթուն (ԱԼԹ) վիտամինանման միացություն է, որն օգտագործվում է օրգանիզմում ածխաջրերի ճեղքման և մարմնի օրգաններին անհրաժեշտ էներգիայի արտադրման համար: ԱԼԹ–ն փոխարկում է գլյուկոզան (արյան շաքարը) օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի:
ԱԼԹ–ն օգնում է կանխել օրգանիզմում բջիջների վնասումը, ինչպես նաև վերականգնում է օրգանիզմում վիտամինների մակարդակը, ինչպիսիք են վիտամին E-ն և C-ն: Կլինիկական և փորձարարական բազմաթիվ տվյալները հաստատում են նաև այն փաստը, որ ալֆա լիպոյաթթուն կարող է բարելավել նեյրոնների գործառույթն ու հաղորդականությունը շաքարային դիաբետի դեպքում, ինչպես նաև` բարելավել մտավոր ֆունկցիան և օգնել հիշողության կորստի դեպքում:
Նատրոլ® ԱԼԹ-ն նաև հակաօքսիդանտ է` նյութ, որը չեզոքացնում է ազատ ռադիկալներ կոչվող պոտենցիալ վնասակար քիմիական նյութերը և, այդպիսով, օգնում է կանխել օրգանիզմում բջիջների վնասումը: Ալֆա լիպոյաթթուն եզակի է նրանով, որ գործում է ինչպես ջրում, այնպես էլ ճարպերում` ի տարբերություն ավելի տարածված հակաօքսիդանտների, ինչպիսիք են վիտամին C-ն և E-ն: Այն օժտված է հակաօքսիդանտները, ինչպիսիք են վիտամին C-ն և E-ն, փոխարկելու կարողությամբ:
Ալֆա լիպոյաթթու՝
- նպաստում է ամբողջ օրգանիզմի բջիջների երիտասարդացմանը,
- օգնում է հաղթահարել տարիքային տհաճ փոփոխությունները,
- 100 % բուսական է:
Հատկությունները` ալֆա լիպոյաթթուն վիտամինանման միացություն է, որն օգտագործվում է օրգանիզմում ածխաջրերի ճեղքման և օրգաններին անհրաժեշտ էներգիայի արտադրման համար:
Թողարկման ձևը՝ 45 հաբ/600 մգ:
Բաղադրությունը` ալֆա լիպոյաթթու – 600 մգ, կալցիում – 100 մգ:
Այլ բաղադրիչներ՝ դիբասիկ կալցիումի ֆոսֆատ, ցելյուլոզ (բջջանյութ), հիպրոմելոզ, ստեարաթթու, սիլիցիում, մագնեզիումի ստեարատ, ռիբոֆլավին, մեթիլցելյուլոզ, գլիցերին:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, ցորեն, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, եգիպտացորեն, արհեստական գունանյութեր կամ համային հավելումներ, ավելացված շաքար, օսլա կամ կոնսերվանտներ:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Օգտագործման ցուցումներ՝ ընդունել 1 հաբ՝ օրը 1 անգամ, ուտելու ընթացքում:
Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:
Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք կամ գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411: