Կիրառման ոլորտը` Ցուցված է բոլոր վիրաբուժական և բժշկական գործքների, ներառյալ ստոմատոլոգիական գործիքների, ջերմազգայուն գործիքների և էնդոսկոպիկ սարքավորումների ՄԱՔՐՄԱՆ, ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ: Կիրառվում է նաև ուլտրաձայնային սարքերում:
Ախտահանիչ նյութն ունի լավ լվացող հատկություններ, չի փչացնում մշակվող առարկաները, չի
ֆիքսում օրգանական աղտոտվածությունը, չի առաջացնում մետաղների կոռոզիա:
Ակտիվությունը` 0,5%-անոց աշխատանքային լուծույթն ապահովում է հակաբակտերիալ` գրամդրական և գրամբացասական մանրէների(ներառյալ` տուբերկուլյոզի միկոբակտերիաները), հակավիրուսայի (ներառյալ արտաընդերային հեպատիտները, ՄԻԱՎ-վարակը, պոլիոմիելիտը), A գրիպի H5N1, H1N1 տեսակները) և հակասնկային (այդ թվում` կանդիդա և դերմատոֆիտիա) ազդեցությունը – 15 րոպեում (ինչը հաստատված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված մեթոդական հրահանգներով):
Բաղադրություն` – ՉԱՄ (Չորրորդային ամոնիումի միացություններ), քլորհեքսիդինի դիգլյուկոնայ, ֆերմենտային կոմպլեք` լիպազա,ալֆա-ամիլազա, պրոտեազա, մակերևույթային ակտիվ նյութեր’ ՄԱՆ-եր, կոռոգիայի ինհիբիտոր, ինչպես նաև գործառնական բաղադրիչներ և այլ հավելյալ նյութեր:
Օգտագործման ցուցումներ`
Օգտագործվող աշխատանքային լուծույթի խտությունը – 0.5%
էքսպոզիցիա (պահաժամ) – 15 րոպե:
Նախատեսված է ընկղման միքոցով ախտահանման համար:
Սաքրման վերջում լվանալ ջրով:
Աշխատանքային լուծույթի պահպանման ժամկետը 7 օր,
նախատեսված է բազմակի օգտագործման համար: