• Կապ
Doctor Shop Doctor Shop
1 item ֏3,000
Menu
Doctor Shop Doctor Shop
1 item ֏3,000
Browse Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • PROTEIN SUPER WHAY
    • ՆԱՏՐՈԼ
    • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
View cart “Մելատոնին պլյուս B6 (30 պատիճ)” has been added to your cart.
Click to enlarge
Home Վիտամիններ և սննդային հավելումներ Ալիգրա (14 պատիճ)
Վիտամին C 1000 ՄԳ (30 պատիճ) ֏3,000
Back to products
D3 Վիտ K2 (30 պատիճ) ֏3,800
Ալֆա Վիտամինս

Ալիգրա (14 պատիճ)

֏3,000

Ալիգրան նպաստում է սեռական ցանկության բարձրացմանը, բարելավում է էրեկցիայի որակն ու կայունությունը, ավելացնում է սերմնաբջիջների քանակն ու շարժունակությունը, ունի երիտասարդացնող ազդեցություն օրգանիզմի վրա:

Stock Available

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • About brand
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Ալիգրա
Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում
Մարդկային լիբիդո-օրգանիզմի առեղծված: Ոմանք սեռական ցանկությունն անվանում են պարզ բնազդային կարիք և
կենսաբանական ծրագիր, սակայն շատերի համար սեռական կյանքն ունի իմաստ ձևավորող արժեք: Ի վերջո, այն սերտորեն
կապված է սիրված լինելու, դուր գալու և այլ մարդկանց հետ մտերմանալու անհրաժեշտության հետ: Ներդաշնակ սեռական
հարաբերությունները բերում են ուրախություն, հաճույք և դրական հույզեր, բայց, ցավոք, սթրեսը, ոչ ճիշտ սննդակարգը, նստակյաց
ապրելակերպը կարող են փոփոխել սեռական առողջությունը: Եվ մենք սկսում ենք նկատել, որ ինչ-որ տեղ են անհետացել նախկին
սուր զգացողությունները և բուռն ցանկությունը, ինչը մեզ չէր լքում ծանոթության առաջին ամիսներին: Հաճախ էրեկտիլ
դիսֆունկցիան տղամարդկանց մոտ առաջացնում է լիարժեք սեռական հարաբերությունների բացակայություն, ինչը, իհարկե,
բացասաբար է անդրադառնում էմոցիոնալ վիճակի վրա: Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերադարձնել
ներդաշնակությունը սեռական հարաբերություններում, տեղին կլինի իրենց սննդակարգը լրացնել Aligra արտադրանքով:

Օգտագործման ոլորտը՝  Որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում տղամարդկանց համար’ ֆլավոնոիդների,
պանաքսոսիդների աղբյուր, իկարինի և յոհիմբինի պարունակությամբ: Նպաստում է արյան մեջ տեստոստերոնի բնական
մակարդակի բարձրացմանը և սեռական ցանկության բարձրացմանը (լիբիդո), նպաստում է կոնքի օրգանների
արյունամատակարարման բարելավման գործընթացին, բարելավում է էրեկցիայի որակն ու կայունությունը, ավելացնում է
սերմնաբջիջների քանակն ու շարժունակությունը, խթանում է նյութափոխանակությունը և ունի երիտասարդացնող ազդեցություն
օրգանիզմի վրա:

Չի հանդիսանում դեղ:

Հավելյալ բաղադրամասեր՝ Միկրոբյուրեղային ցելյուլոզա, ժելատին, դիկալցիումի ֆոսֆատ, կիտրոնաթթու, սիլիցիումի
երկօքսիդ, մագնեզիումի ստեարատ:

Օգտագործման եղանակը՝ Տղամարդիկ օրական ընդունում են 1 պատիճ, նախընտրելի է սննդի ընդունման ժամանակ’ որպես սննդային հավելում կամ բժշկի խորհրդով: Սեռական գրգռվածության, օրգազմի ցայտունության և սեռական ակտի ընթացքում
տոկունության բարձրացման համար’ ընդունել 1 պատիճ սեռական ակտից մեկ ժամ առաջ (անհրաժեշտության դեպքում):
Ընդունման տևողությունը 2-3 շաբաթ է: Անհրաժեշտության դեպքում կարելի է ընդունել 1-2 ամիս հետո: Հնարավոր է տարվա
ընթացքում կրկնել ընդունումը:

Բաղադրություն՝ Ազդող նյութեր: Երկարատերև էվրիկոմայի էքստրակտ (Տոնգկաթ Ալի) 120 մգ, Էպիմեդիումի էքստրակտ (Գորյանկա) 120 մգ, ժենշենի արմատի էքստրակտ (Մարդարմատ) 60 մգ, Յոհիմբեի կեղևի չոր էքստրակտ 60 մգ:
Հավելյալ բաղադրամասեր: Միկրոբյուրեղային ցելյուլոզա, ժելատին, դիկալցիումի ֆոսֆատ, կիտրոնաթթու, սիլիցիումի
երկօքսիդ, մագնեզիումի ստեարատ:
Փաթեթավորման ձևը՝ 14 պատիճ ֆլակոնում:

Հակացուցումներ՝ Անհատական գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ, լյարդի և երիկամների ծանր
հիվանդություն, արյան բարձր ճնշում, սրտի առիթմիա, ծանր աթերոսկլերոզ, նյարդային գրգռվածության բարձրացում,
անքնություն:

Հատուկ ցումներ՝ Կենսաբանական ակտիվ սննդային հավելումը չի կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին և առողջ ապրելակերպին: Մի գերազանցեք առաջարկվող չափաքանակը: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°c մինչև 30°c ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը 3 տարի:

Պետական գրանցման վկայական՝  AM. 01.07.01.003. R. 001068.10.22 առ 20.10.2022թ

About brand

Ալֆլեքսիլ (գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ, կոլագեն) (30 պատիճ)

֏3,800
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Կալցիումի Ցիտրատ 1500 + D (30 հաբ)

֏3,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Կոլագեն C Պրեմիում Բիոտինի հետ (60 պատիճ)

֏8,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին, այն դեղահաբերի, դեղապատիճների, փոշիների, նրբաքսուկների և հեղուկների արտադրող է: Ընկերությունը հանդիսանում է Միացյալ Նահանգների Բնական արտադրանքների ասոցիացիայի անդամ:
Արտադրամասերը տեղակայված են Դորալ Սիթիում, Ֆլորիդա, ԱՄՆ: Ընկերության լաբորատորիաները զինված են նորագույն տեխնոլոգիաներով և հինգ արտադրական հոսքագծերով, որոնք ունեն օրական 250,000 շիշ արտադրելու հնարավորություն: Ընկերությունն ունի զարգացման և որակի վերահսկման մասնաճյուղեր, ինչպես նաև ներքին լաբորատորիա՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական փորձաքննությունների համար:
Ընկերությունն ունի 14 000 քառակուսի մետր տարածք, որից 8 000 քառակուսի մետր տարածքը լավ օդափոխվող է: Այս հնարավորությունները ներառում են վարչական գրասենյակներ, արտադրական տարածքներ և պահեստներ:
Ընկերության հիմնական պիտակը Alfa Vitamins – ն է, որը ստեղծվել և գրանցվել է ազգային և միջազգային մակարդակներում: Նրա արտադրանքները հայտնի են իրենց բարձր որակով, քանի որ դրանց արտադրության պրոցեսում ուշադրություն է դարձվում ամեն մի մանրուքի: Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը բնութագրվում է էթիկայի նորմերի խիստ պահանջկոտությամբ աշխատանքում և ինտենսիվ հետևողականությամբ դեպի արտադրության ամենաբարձր չափանիշների նորարարությունները:

Համազգային և միջազգային գործառնություններ

Ընկերությունն ունի ավելի քան 1670 մանրածախ առևտրային կետ, այդ թվում՝ ճանաչված դեղատներում, սուպերմարկետներում և այլ կոմերցիոն հաստատություններում:
Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը դեպի աշխարհի 51 երկրներ: Ընկերության լիցենզավորման և դիստրիբյուտորական բաժինը սերտորեն համագործակցում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, որպեսզի ապահովի գործողությունների իրականացումը՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրական կարգավորումներին և փաստաթղթերին համապատասխան:
Որակի վերահսկման ընթացակարգը
Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերության Օպերացիոն պրեցեդուրաների չափորոշիչները (SOPS) համապատասխանում են դեղագործական դասի մակարդակներին և հիմնված են Պատշաճ արտադրական գործունեության (GMP) վրա` համաձայն սննդային հավելումների վերաբերյալ 21 CFR 111 փաստաթղթի: Ընկերությունն իր գործողություններում հետևում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA), Գյուղատնտեսության վարչության և Միացյալ Նահանգների ֆարմակոպեայի (USP) կողմից հաստատված ուղեցույցներին:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare

ԴՀԷԱ (60 հաբ)

֏10,500
ԴՀԷԱ-ն (դեհիդրոէպիանդրոստերոն) հորմոն է, որն արտադրվում է մակերիկամներում և հանդիսանում է նախահորմոն՝ արական և իգական սեռական հորմոնների համար:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

Մելատոնին պլյուս B6 (30 պատիճ)

֏3,000
Օգտագործման ոլորտը՝ որպես կենսակտիվ սննդային հավելում ապահովում է առողջ քուն, ամրացնում է իմունիտետը, աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

Մուլտի Վումեն (30 հաբ)

֏3,000
Multi Women հաբեր - վիտամինա - միներալային կոմպլեքս կանանց առողջության պահպանման, աշխատունակության բարձրացման և կենսական ակտիվության համար:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
    • Առաքում և Վճարում
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Վերադարձի պայմանները
    © Copyright 2020. All Rights Reserved. Vansteam
    • Menu
    • Categories
    • Վիտամիններ և սննդային հավելումներ
      • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
      • PROTEIN SUPER WHAY
      • ՆԱՏՐՈԼ
      • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
    • Մազերի խնամք
    • Ախտահանիչ նյութեր
      • ԱՆԻՈՍ
      • ԱՅԼ
    • Գլխավոր էջ
    • Տեսականի
    Shopping cart
    Close