• Կապ
Doctor Shop Doctor Shop
10 items ֏82,280
Menu
Doctor Shop Doctor Shop
10 items ֏82,280
Browse Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • PROTEIN SUPER WHAY
    • ՆԱՏՐՈԼ
    • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
View cart “ԴՀԷԱ (60 հաբ)” has been added to your cart.
Click to enlarge
Home Վիտամիններ և սննդային հավելումներ ԴԻԱ (30 հաբ)
HAIR, SKIN & NAILS ՄԱԶԵՐ, ՄԱՇԿ & ԵՂՈՒՆԳՆԵՐ (30 պատիճ) ֏4,500
Back to products
ԱԼՖԱ ԼԻՊՈՅԱԹԹՈՒ 45 պատիճ ֏12,900
Ալֆա Վիտամինս

ԴԻԱ (30 հաբ)

֏3,000

DIA-ն հատուկ մշակված վիտամինային եւ միներալային կոմպլեքս է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար:

Շաքարային դիաբետի ժամանակ օրգանիզմում զարգանում է վիտամինների եւ միներալների պակաս։ Դա պայմանավորված է երեք պատճառով՝ սննդակարգի սահմանափակմամբ, նյութափոխանակության խանգարմամբ եւ օգտակար նյութերի յուրացման նվազմամբ։ Այդ իսկ պատճառով տվյալ հիվանդության ժամանակ անհրաժեշտ է դրանց լրացուցիչ ընդունումը։

Stock Available

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • About brand
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Կիրառման ոլորտը՝ որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ B խմբի վիտամինների (B2, B3, B6, B12), A վիտամինի, E վիտամինի, C վիտամինի, պանտոտենաթթվի, բիոտինի, ֆոլաթթվի, ցինկի, քրոմի եւ սելենի լրացուցիչ աղբյուր, պարունակում է մագնեզիում։

Թողարկման ձևը՝ հաբեր 700 մգ զանգվածով:

Փաթեթավորման ձևը՝ 30 հաբ ֆլակոնում:

Օգտագործման եղանակը՝ մեծերին օրական 1 հաբ, ցանկալի է ուտելու ընթացքում:

Հակացուցումներ՝ ԿԱՀ-ի բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, հղիութուն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Պահպանման պայմանները՝ պահել չոր, արեւի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, երեխաների համար անհասանելի տեղում 15°C-ից մինչեւ 30°C ջերմաստիճանային պայմաններում:

Պիտանիության ժամկետը` 3 տարի:

Չի հանդիսանում դեղ:

Իրացման պայմանները`իրացման վայրերը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ։

Ակտիվ բաղադրամասի պարունակությունը 1 պատիճում ՝  Վիտամին A – 2 մգ , Վիտամին E – 30 մգ,
Վիտամին C- 90 մգ ,   Վիտամին B2- 1.7 ՄԳ,  Վիտամին B3- 20 մգ,  Վիտամին B3 – 20 ՄԳ,  Վիտամին B6 – 6 ՄԳ,  Պանտոտենաթթու – 3 ՄԳ,  Վիտամին B12 – 9 ՄԿԳ,  Բիոտին – 150 ՄԿԳ, Ֆոլաթթու – 450 ՄԿԳ,  Մագնեզիում – 50 ՄԳ,  Պարաամինոբենզոյաթթու – 5 ՄԳ,
Ցինկ – 12 ՄԳ, Քրոմ – 120 ՄԿԳ, Սելեն- 70 ՄԿԳ:

Հավելյալ բաղադրամասեր՝ դիկալցիումի ֆոսֆատ, միկրոբյուրեղային թաղանթանյութ, ստեարինաթթու, նատրիումի կրոսկարմելոզա, սիլիցիումի դիօքսիդ, մագնեզիումի ստեարատ:

Ակտիվ բաղադրամասերի ազդեցությունը՝
Վիտամին A` խոչընդոտում է շաքարային դիաբետի ուշ բարդությունների առաջացմանը;

Վիտամին E՝ օժտված է արտահայտված հակաօքսիդանտային ակտիվությամբ,որով ապահովում է բջջային թաղանթների պաշտպանությունը եւ կանխում շաքարային դիաբետի բարդությունների զարգացումը;

Վիտամին C՝ մասնակցում է օքսիդա-վերականգնման գործընթացների կարգավորմանը, ածխաջրերի փոխանակությանը, արյան մակարդմանը, հյուսվածքների վերականգնմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ, կարգավորում է անոթների թափանցելիությունը;

B խմբի վիտամիններ՝ օժտված են նեյրոտրոպ ակտիվությամբ, մասնակցում են նյարդային իմպուլսի փոխանցմանը եւ նյարդային հյուսվածքի ռեգեներացիային՝ կարեւոր դեր խաղալով դիաբետիկ նեյրոպաթիայի զարգացման դանդաղեցման հարցում;

Մագնեզիում՝ մեծացնում է զգայունությունը ինսուլինի նկատմամբ, պաշտպանում է սրտանոթային համակարգը եւ կարգավորում արյան ճնշումը;

Ցինկ՝ մասնակցում է բոլոր տեսակի փոխանակման պրոցեսներին, մեծացնելով ինսուլինի ազդեցությունը;

Քրոմ՝ աջակցում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը, ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը բոլոր մետաբոլիկ գործընթացներում;

Սելեն՝ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ, ավելացնելով լեյկոցիտների արտադրությունը։ Հզոր հակաօքսիդանտ, որը պաշտպանում է էրիթրոցիտներին եւ բջջաթաղանթներին ազատ ռադիկալների վնասաբեր ազդեցությունից։

Պետական գրանցման վկայական՝ AM.01.07.01.003.R.001406.09.23 առ 06.09.2023 թ.

About brand

Ալֆլեքսիլ (գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ, կոլագեն) (30 պատիճ)

֏3,800
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Կալցիումի Ցիտրատ 1500 + D (30 հաբ)

֏3,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Կոլագեն C Պրեմիում Բիոտինի հետ (60 պատիճ)

֏8,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին, այն դեղահաբերի, դեղապատիճների, փոշիների, նրբաքսուկների և հեղուկների արտադրող է: Ընկերությունը հանդիսանում է Միացյալ Նահանգների Բնական արտադրանքների ասոցիացիայի անդամ:
Արտադրամասերը տեղակայված են Դորալ Սիթիում, Ֆլորիդա, ԱՄՆ: Ընկերության լաբորատորիաները զինված են նորագույն տեխնոլոգիաներով և հինգ արտադրական հոսքագծերով, որոնք ունեն օրական 250,000 շիշ արտադրելու հնարավորություն: Ընկերությունն ունի զարգացման և որակի վերահսկման մասնաճյուղեր, ինչպես նաև ներքին լաբորատորիա՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական փորձաքննությունների համար:
Ընկերությունն ունի 14 000 քառակուսի մետր տարածք, որից 8 000 քառակուսի մետր տարածքը լավ օդափոխվող է: Այս հնարավորությունները ներառում են վարչական գրասենյակներ, արտադրական տարածքներ և պահեստներ:
Ընկերության հիմնական պիտակը Alfa Vitamins – ն է, որը ստեղծվել և գրանցվել է ազգային և միջազգային մակարդակներում: Նրա արտադրանքները հայտնի են իրենց բարձր որակով, քանի որ դրանց արտադրության պրոցեսում ուշադրություն է դարձվում ամեն մի մանրուքի: Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը բնութագրվում է էթիկայի նորմերի խիստ պահանջկոտությամբ աշխատանքում և ինտենսիվ հետևողականությամբ դեպի արտադրության ամենաբարձր չափանիշների նորարարությունները:

Համազգային և միջազգային գործառնություններ

Ընկերությունն ունի ավելի քան 1670 մանրածախ առևտրային կետ, այդ թվում՝ ճանաչված դեղատներում, սուպերմարկետներում և այլ կոմերցիոն հաստատություններում:
Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը դեպի աշխարհի 51 երկրներ: Ընկերության լիցենզավորման և դիստրիբյուտորական բաժինը սերտորեն համագործակցում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, որպեսզի ապահովի գործողությունների իրականացումը՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրական կարգավորումներին և փաստաթղթերին համապատասխան:
Որակի վերահսկման ընթացակարգը
Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերության Օպերացիոն պրեցեդուրաների չափորոշիչները (SOPS) համապատասխանում են դեղագործական դասի մակարդակներին և հիմնված են Պատշաճ արտադրական գործունեության (GMP) վրա` համաձայն սննդային հավելումների վերաբերյալ 21 CFR 111 փաստաթղթի: Ընկերությունն իր գործողություններում հետևում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA), Գյուղատնտեսության վարչության և Միացյալ Նահանգների ֆարմակոպեայի (USP) կողմից հաստատված ուղեցույցներին:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare

ՍԵԴԱՏԻՎ ՊԼՅՈՒՍ (30 պատիճ)

֏4,100
ՍԵԴԱՏԻՎ ՊԼՅՈՒՍԸ հանում է նյարդային լարվածությունը,թողնում է հանգստացնող ազդեցություն,նպաստում է քնի բարելավման,նպաստում է իմունիտետի բարելավմանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

ՎԻՏԱՄԻՆ D3 2000 ՄՄ (90 հաբ)

֏12,600
Վիտամին D-ն կարգավորում է բջիջների առողջ աճը, խթանում իմունիտետը, բարելավում սրտի առողջական վիճակը, նպաստում նորմալ հակաբորբոքային ռեակցիային և առողջ ծերացմանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

Օմեգա 3 Ձկան յուղ (30 պատիճ)

֏3,000
Պարունակում է 1000մգ ձկան յուղ, որի անփոխարինելի ճարպաթթուները նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազեցմանը և իմունային համակարգի աշխատանքի ընդհանուր խթանմանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
    • Առաքում և Վճարում
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Վերադարձի պայմանները
    © Copyright 2020. All Rights Reserved. Vansteam
    • Menu
    • Categories
    • Վիտամիններ և սննդային հավելումներ
      • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
      • PROTEIN SUPER WHAY
      • ՆԱՏՐՈԼ
      • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
    • Մազերի խնամք
    • Ախտահանիչ նյութեր
      • ԱՆԻՈՍ
      • ԱՅԼ
    • Գլխավոր էջ
    • Տեսականի
    Shopping cart
    Close