• Կապ
Doctor Shop Doctor Shop
14 items ֏88,510
Menu
Doctor Shop Doctor Shop
14 items ֏88,510
Browse Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • PROTEIN SUPER WHAY
    • ՆԱՏՐՈԼ
    • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
View cart “Վիտամին D3-5000 ՄՄ (30 պատիճ)” has been added to your cart.
Click to enlarge
Home Վիտամիններ և սննդային հավելումներ Սուպեր Գամմի Արջուկներ, տղա (30 պատիճ)
ՖԱԳՈԴԵՐՄ ՍԵՆՍԻՏԻՎ հեղուկ օճառ 1 լ ֏2,400
Back to products
Սուպեր Գամմի Արջուկներ, աղջիկ (30 պատիճ) ֏3,000
Ալֆա Վիտամինս

Սուպեր Գամմի Արջուկներ, տղա (30 պատիճ)

֏3,000

Երեխայի առողջության ամրապնդմանը և օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների ակտիվացմանը կօգնի ՍՈՒՊԵՐ ԳԱՄՄԻ ԱՐՋՈՒԿՆԵՐ – վիտամինամիներալային կոմպլեքսը:

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ Tag: Սուպեր Գամմի Արջուկներ,
  • Նկարագրություն
  • About brand
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Super Gummy Bears

Աճող մանկական օրգանիզմն ունի թույլ իմունային համակարգ, իսկ իմունային համակարգը պատասխանատու է ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեության համար: Երեխայի առողջության ամրապնդմանը և օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների ակտիվացմանը կօգնի ՍՈՒՊԵՐ ԳԱՄՄԻ ԱՐՋՈՒԿՆԵՐ – վիտամինամիներալային կոմպլեքսը:

ՍՈՒՊԵՐ ԳԱՄՄԻ ԱՐՋՈՒԿՆԵՐ կոմպլեքսը ապահովում է աճող օրգանիզմն անհրաժեշտ օգտակար նյութերով և ունի ընդհանուր կազդուրող ազդեցություն:
Ակտիվ բաղադրիչների ազդեցությունը՝
Վիտամին A – պաշտպանում է երեխայի օրգանիզմը ինֆեկցիոն հիվանդություններից, բարելավում է տեսողությունը, նպաստում է մաշկի և լորձաթաղանթների առողջության պահպանմանը:
Վիտամին C – բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան, ամրապնդում է իմունիտետը:
Վիտամին D – անհրաժեշտ է երեխային ոսկրերի, ատամների նորմալ աճի և զարգացման, ինչպես նաև ռախիտի կանխարգելման համար, քանզի այն անհրաժեշտ է կալցիումի և ֆոսֆորի յուրացման համար:
Վիտամին E – բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան, նպաստում է հյուսվածքների ռեգեներացիային և սրտանոթային համակարգի առողջության ամրապնդմանը:
Վիտամին B6 – անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար, դրական ազդեցություն է թողնում ֆիզիկական և հոգեական առողջական վիճակի վրա:
Ֆոլաթթու (վիտամին B9) – ակտիվ մասնակցություն ունի արյունաստեղծ օրգանների գործունեության կարգավորման մեջ, դրական ազդեցություն է թողնում աղիների և լյարդի գործունեության վրա:
Վիտամին B12 – ունի կարևոր դեր արյունաստեղծ օրգանների ֆունկցիայի կարգավորման մեջ, ինչպես նաև ամրապնդում է իմունիտետը:
Բիոտին (վիտամին B7) – կարևոր դեր ունի սպիտակուցային, ճարպային և ածխաջրատային փոխանակության մեջ, մասնակցում է նյարդային համակարգի կարգավորմանը, այլ վիտամինների սինթեզին,ինչպես նաև միներալների յուրացմանը, որոնք անփոխարինելի են օրգանիզմի յուրաքանչյուր բջջի աճի և լիարժեք կենսագործունեության համար:
Կալցիումի պանտոտենատ – անհրաժեշտ է հենաշարժիչ համակարգի ձևավորման և զարգացման, ոսկրային հյուսվածքի և ատամների հանքայնացման, ինչպես նաև ատամի էմալի ամրացման համար:
Յոդ – նպաստում է երեխայի աճին, ֆիզիկական և մտավոր զարգացմանը:
Ցինկ – նպաստում է իմունային համակարգի լիարժեք գործունեությանը, մեծացնում է երեխայի ինֆորմացիա ընկալելու կարողությունը, անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի հորմոնների սինթեզին:.
Խոլին – մասնակցում է հիմնական նյութափոխանակային գործընթացներում, անհրաժեշտ է հիշողության ամրապնդման և ուղեղի գործունեության բարելավման համար:
Ինոզիտոլ – կարեւոր է գլխուղեղի և աղիների բջիջների աճի համար, նպաստում է սպիտակուցային մոլեկուլների արագ սինթեզին, ինչը խթանում է մկանային և ոսկրային հյուսվածքի աճին:
Փաթեթավորման ձևը՝ մարմելադե գամմի արջուկներ, ելակի, նարնջի, խաղողի համով, 30 գամմի փաթեթավորված տուփի մեջ:

Օգտագործման եղանակը՝ օրական 1 գամմի ուտելու ընթացքում:
Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ, մինչև 4 տարեկան երեխաներին:
Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15℃ մինչև 30 ℃ ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը 3 տարի:

Կենսաակտիվ սննդային հավելում:
Չի հանդիսանում դեղ:

Պետական գրանցման վկայական՝ AM.01.06.01.003.E.000117.10.19 ԱՌ 14.10.2019

About brand

Ալֆլեքսիլ (գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ, կոլագեն) (30 պատիճ)

֏3,800
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Կալցիումի Ցիտրատ 1500 + D (30 հաբ)

֏3,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Կոլագեն C Պրեմիում Բիոտինի հետ (60 պատիճ)

֏8,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին, այն դեղահաբերի, դեղապատիճների, փոշիների, նրբաքսուկների և հեղուկների արտադրող է: Ընկերությունը հանդիսանում է Միացյալ Նահանգների Բնական արտադրանքների ասոցիացիայի անդամ:
Արտադրամասերը տեղակայված են Դորալ Սիթիում, Ֆլորիդա, ԱՄՆ: Ընկերության լաբորատորիաները զինված են նորագույն տեխնոլոգիաներով և հինգ արտադրական հոսքագծերով, որոնք ունեն օրական 250,000 շիշ արտադրելու հնարավորություն: Ընկերությունն ունի զարգացման և որակի վերահսկման մասնաճյուղեր, ինչպես նաև ներքին լաբորատորիա՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական փորձաքննությունների համար:
Ընկերությունն ունի 14 000 քառակուսի մետր տարածք, որից 8 000 քառակուսի մետր տարածքը լավ օդափոխվող է: Այս հնարավորությունները ներառում են վարչական գրասենյակներ, արտադրական տարածքներ և պահեստներ:
Ընկերության հիմնական պիտակը Alfa Vitamins – ն է, որը ստեղծվել և գրանցվել է ազգային և միջազգային մակարդակներում: Նրա արտադրանքները հայտնի են իրենց բարձր որակով, քանի որ դրանց արտադրության պրոցեսում ուշադրություն է դարձվում ամեն մի մանրուքի: Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը բնութագրվում է էթիկայի նորմերի խիստ պահանջկոտությամբ աշխատանքում և ինտենսիվ հետևողականությամբ դեպի արտադրության ամենաբարձր չափանիշների նորարարությունները:

Համազգային և միջազգային գործառնություններ

Ընկերությունն ունի ավելի քան 1670 մանրածախ առևտրային կետ, այդ թվում՝ ճանաչված դեղատներում, սուպերմարկետներում և այլ կոմերցիոն հաստատություններում:
Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը դեպի աշխարհի 51 երկրներ: Ընկերության լիցենզավորման և դիստրիբյուտորական բաժինը սերտորեն համագործակցում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, որպեսզի ապահովի գործողությունների իրականացումը՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրական կարգավորումներին և փաստաթղթերին համապատասխան:
Որակի վերահսկման ընթացակարգը
Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերության Օպերացիոն պրեցեդուրաների չափորոշիչները (SOPS) համապատասխանում են դեղագործական դասի մակարդակներին և հիմնված են Պատշաճ արտադրական գործունեության (GMP) վրա` համաձայն սննդային հավելումների վերաբերյալ 21 CFR 111 փաստաթղթի: Ընկերությունն իր գործողություններում հետևում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA), Գյուղատնտեսության վարչության և Միացյալ Նահանգների ֆարմակոպեայի (USP) կողմից հաստատված ուղեցույցներին:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare

Մուլտի Մեն (30 հաբ)

֏3,000
Multi Men հաբեր - վիտամինա - միներալային կոմպլեքս, որը կնպաստի տղամարդկանց առողջության պահպանմանը, աշխատունակության բարձրացմանը և կենսական ակտիվությանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

ՎԻՏԱՄԻՆ D3 5000 ՄՄ (90 հաբ)

֏14,730
Հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ վիտամին D-ն կարող է լինել որպես սննդային հավելում խորհուրդ տրվող միակ ամենակարևոր սննդարար նյութը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

Օմեգա 3 Ձկան յուղ (30 պատիճ)

֏3,000
Պարունակում է 1000մգ ձկան յուղ, որի անփոխարինելի ճարպաթթուները նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազեցմանը և իմունային համակարգի աշխատանքի ընդհանուր խթանմանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
    • Առաքում և Վճարում
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Վերադարձի պայմանները
    © Copyright 2020. All Rights Reserved. Vansteam
    • Menu
    • Categories
    • Վիտամիններ և սննդային հավելումներ
      • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
      • PROTEIN SUPER WHAY
      • ՆԱՏՐՈԼ
      • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
    • Մազերի խնամք
    • Ախտահանիչ նյութեր
      • ԱՆԻՈՍ
      • ԱՅԼ
    • Գլխավոր էջ
    • Տեսականի
    Shopping cart
    Close