ALFLEXIL
Օգտագործման ոլորտը՝ որպես կենսակտիվ սննդային հավելում նպաստում է հոդերի և ոսկրերի առողջությանը, օգնում է վերականգնել հոդերի ճկունությունը և շարժունակությունը, օգնում է կանխել հոդերի բորբոքումները:
Չափաբաժինը՝ 3 պատիճ:
Ակտիվ բաղադրամասերը 1 չափաբաժնում ՝ գլյուկոզամին սուլֆատ 1500 մգ, խոնդրոիտին սուլֆատ 750 մգ, մսմ (մեթիլսուլֆոնիլմեթան) 300 մգ, կոլագեն 300 մգ:
Հավելյալ բաղադրամասեր՝ ժելատին, դիկալցիումֆոսֆատ, մագնեզիումի ստեարատ:
Օգտագործման եղանակը՝ մեծերին օրական մեկ անգամ 3 պատիճ, ցանկալի է ուտելու ընթացքում:
Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ: գլյուկոզամինի օգտագործումից պետք է խուսափեն երեխաները, հղիները և կերակրող մայրերը՝ անվտանգության ոչ բավարար տվյալների պատճառով:
Հատուկ ցուցումներ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, հավելյալ քաշի կամ գլյուկոզայի հանդեպ տոլերանտության խանգարման դեմպքում, ընդունման դեպքում հետևել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին:
Փաթեթավորման ձևը՝ 30,60;90;100;120 պատիճ ֆլակոնում:
Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°c մինչև 30°c ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Իրացման պայմանները` դեղատների և մասնագիտացված խանութների, առևտրային բաժինների միջոցով:
Պետական գրանցման վկայական՝ AM.01.01.01.003.E.000021.09.18 առ 26.09.2018

