Վիտամիններն օրգանիզմի անփոխարինելի շինանյութերն են և անհրաժեշտ են օպտիմալ առողջության պահպանման համար: Նատրոլ B-100 կոմպլեքսն առանձնանում է մեծ օգտակարությամբ B-վիտամինների և օրգանիզմի աճի ու զարգացման համար կարևոր սննդարար այլ նյութերի համադրությամբ՝ համակցված UltraGreen® պատենտավորված խառնուրդով, որն առաջարկում է մաղադանոսի, առվույտի, մանրաթելային ցիանոբակտերիայի, սպանախի և դաղձազգիների օգտակար հատկությունները:
Նատրոլ B-100 կոմպլեքսը պարունակում է քիմիապես բնորոշված ութ (8) B վիտամիններ, ինչպես նաև՝ հավելյալ սննդարար նյութեր, որոնք օգնում են առողջ պահել իմունային գործառույթը, մկանային տոնուսը, նյութափոխանակությունը, մաշկը և աչքերը, ինչպես նաև օրգանիզմի շատ այլ գործառույթներ: B վիտամինները նաև գործում են որպես կոֆակտորներ (համագործոններ)` բջջի առողջ կենսագործունեության և էներգիայի արտադրման համար անհրաժեշտ ֆերմենտների համար:
Հատկությունները` B-100 կոմպլեքսը B-վիտամինների և օրգանիզմի աճի ու զարգացման համար կարևոր սննդարար այլ նյութերի համադրություն է` համակցված UltraGreen® պատենտավորված խառնուրդով:
Թողարկման ձևը՝ 100 հաբ:
Բաղադրությունը` վիտամին B1- 100 մգ, վիտամին B2- 100 մգ, վիտամին B3- 100 մգ, վիտամին B5- 100 մգ, վիտամին B6- 100 մգ, վիտամին B7- 100 մկգ, վիտամին B9- 400 մկգ, վիտամին B12- 100 մկգ, կալցիում -17 մգ, UltraGreen® խառնուրդ – 150 մգ (մաղադանոս, առվույտի տերև, մանրաթելային ցիանոբակտերիա, սպանախի տերև, անանուխի տերև, գանգուր անանուխի վերգետնյա մաս), խոլինի բիտարտրատ- 100 մգ, ինոզիտոլ- 100 մգ, պարա-ամինոբենզոյաթթու-100 մգ:
Այլ բաղադրիչներ՝ ցելյուլոզ, ստեարաթթու, սիլիցիում, ցելյուլոզի խեժ, մեթիլցելյուլոզ, գլիցերին, մագնեզիումի ստեարատ, դիկալցիում ֆոսֆատ, մալթոդեքստրին, ակացիայի խեժ, ջուր, կանդելիլիայի մոմ, մեղրամոմ, կալցիումի սիլիկատ, ալգինատ, կարամելի գույն, եգիպտացորենի օսլա:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, արհեստական համային հավելումներ, ավելացված շաքար կամ կոնսերվանտներ:
Օգտագործման եղանակը` ընդունել 1 հաբ` օրը 1 անգամ, ուտելու ընթացքում:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ՝ oգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք, գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում կամ ունեք ալերգիա ցորենի կամ եգիպտացորենի հանդեպ:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411:
