• Կապ
Doctor Shop Doctor Shop
1 item ֏6,700
Menu
Doctor Shop Doctor Shop
1 item ֏6,700
Browse Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • PROTEIN SUPER WHAY
    • ՆԱՏՐՈԼ
    • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
View cart “ՄԱՔՍԻՄՈՒՄ Լ–Արգինին 1000 մգ․ (60 պատիճ)” has been added to your cart.
Click to enlarge
Home Վիտամիններ և սննդային հավելումներ B-100 ԿՈՄՊԼԵՔՍ (100 հաբ)
ԲԻՈՏԻՆ (60 հաբ) ֏13,740
Back to products
B-ԿՈՄՊԼԵՔՍ (90 հաբ) ֏13,790
Նատրոլ

B-100 ԿՈՄՊԼԵՔՍ (100 հաբ)

֏15,200

Նատրոլ B-100 կոմպլեքսը պարունակում է քիմիապես բնորոշված ութ (8) B վիտամիններ, ինչպես նաև՝ հավելյալ սննդարար նյութեր,  որոնք օգնում են  առողջ պահել իմունային գործառույթը, մկանային տոնուսը, նյութափոխանակությունը, մաշկը և աչքերը, ինչպես նաև օրգանիզմի շատ այլ գործառույթներ:

Stock Available

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • About brand
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Վիտամիններն օրգանիզմի անփոխարինելի շինանյութերն են և անհրաժեշտ են օպտիմալ առողջության պահպանման համար: Նատրոլ B-100 կոմպլեքսն առանձնանում է  մեծ  օգտակարությամբ B-վիտամինների և օրգանիզմի աճի ու զարգացման համար կարևոր սննդարար այլ նյութերի համադրությամբ՝  համակցված UltraGreen® պատենտավորված խառնուրդով, որն առաջարկում է մաղադանոսի, առվույտի, մանրաթելային ցիանոբակտերիայի, սպանախի և դաղձազգիների օգտակար հատկությունները:

Նատրոլ B-100 կոմպլեքսը պարունակում է քիմիապես բնորոշված ութ (8) B վիտամիններ, ինչպես նաև՝ հավելյալ սննդարար նյութեր,  որոնք օգնում են  առողջ պահել իմունային գործառույթը, մկանային տոնուսը, նյութափոխանակությունը, մաշկը և աչքերը, ինչպես նաև օրգանիզմի շատ այլ գործառույթներ: B վիտամինները նաև գործում են որպես կոֆակտորներ (համագործոններ)` բջջի առողջ կենսագործունեության և էներգիայի արտադրման համար անհրաժեշտ ֆերմենտների համար:

Հատկությունները` B-100 կոմպլեքսը  B-վիտամինների  և օրգանիզմի աճի  ու զարգացման համար կարևոր սննդարար այլ նյութերի համադրություն է`  համակցված UltraGreen® պատենտավորված խառնուրդով:

Թողարկման ձևը՝ 100 հաբ:

Բաղադրությունը` վիտամին B1- 100 մգ, վիտամին B2- 100 մգ, վիտամին B3- 100 մգ, վիտամին B5- 100 մգ,  վիտամին B6- 100 մգ, վիտամին B7- 100 մկգ, վիտամին  B9- 400 մկգ, վիտամին B12- 100 մկգ, կալցիում -17 մգ, UltraGreen® խառնուրդ – 150 մգ (մաղադանոս, առվույտի տերև, մանրաթելային ցիանոբակտերիա, սպանախի տերև, անանուխի տերև, գանգուր անանուխի վերգետնյա մաս), խոլինի բիտարտրատ- 100 մգ, ինոզիտոլ- 100 մգ, պարա-ամինոբենզոյաթթու-100 մգ:

Այլ բաղադրիչներ՝ ցելյուլոզ, ստեարաթթու, սիլիցիում, ցելյուլոզի խեժ, մեթիլցելյուլոզ, գլիցերին, մագնեզիումի ստեարատ, դիկալցիում ֆոսֆատ, մալթոդեքստրին, ակացիայի խեժ, ջուր, կանդելիլիայի մոմ, մեղրամոմ, կալցիումի սիլիկատ, ալգինատ, կարամելի գույն, եգիպտացորենի օսլա:

Չի պարունակում՝  կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, արհեստական համային հավելումներ, ավելացված շաքար կամ կոնսերվանտներ:

Օգտագործման եղանակը` ընդունել 1 հաբ` օրը 1 անգամ, ուտելու ընթացքում:

Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:

Հատուկ ցուցումներ՝ oգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք, գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում կամ ունեք ալերգիա ցորենի կամ եգիպտացորենի հանդեպ:

Պահպանման  պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի, տես տարայի վրա:

Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411:

About brand

B-ԿՈՄՊԼԵՔՍ (90 հաբ)

֏13,790
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Օմեգա -3 ձկան յուղ 1000մգ

֏13,790
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

ԲԻՈՏԻՆ (60 հաբ)

֏13,740
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

«ՆԱՏՐՈԼ»՝  ԱՆԶԻՋՈՒՄ ՈՐԱԿ  35  ՏԱՐԻ  ՇԱՐՈՒՆԱԿ

«Նատրոլը» ավելի քան 35 տարվա Պատշաճ արտադրական գործունեությամբ վիտամիններ և կենսաակտիվ սննդային հավելումներ արտադրող ընկերություն է, որն իր հետևողականությամբ արժանացել է Ամերիկայի Միացյալ Նահագներում ընդունված ամենաբարձր «A» վարկանիշին՝ «Բնական արտադրանքների ասոցիացիայի» կողմից (անկախ արդյունաբերական ասոցիացիա, որը պատասխանատու է վիտամինների և կեսաակտիվ սննդային հավելումների սերտիֆիկացման համար):

«Նատրոլ» ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցում արդյունաբերության մեջ՝ որակի ապահովման իր չափազանց ընդգրկուն և կատարելագործված ծրագրով: «Նատրոլը» պատրաստ է մշտապես ապահովելու իր ապառողին ամենաբարձրորակ, ամենաարդյունավետ, բացարձակապես մաքուր և անվնաս արտադրանքով:

«Նատրոլն» իրականացնում է որակի վերահսկման խիստ ստուգումներ արտադրական ամբողջ պրոցեսի ընթացքում` սկսած որակավորված մատակարարների ընտրությունից մինչև լավագույն բաղադրիչների ձեռքբերումը:

Արտադրական ամբողջ գործընթացում որակի ստուգման և վերահսկման բազմաթիվ անցակետերն ապահովում են «Նատրոլի» պատրաստի արտադրանքի մանրակրկիտ փորձաքննությունը: «Նատրոլ» ընկերությունն  անում է ամեն հնարավորը` մանրակրկիտ փորձաքննության ենթարկելով պատրաստի արտադրանքը,  որպեսզի երաշխավորվի արտադրանքի բոլոր բաղադրիչների` սպառողին անհրաժեշտ արդյունավետության մակարդակը արտադրանքի պիտանիության ժամկետում:

«Նատրոլը» երաշխավորում է, որ իր յուրաքանչյուր արտադրանքի պարագայում տարայի պարունակությունը համապատասխանում է պիտակի վրա նշվածին՝ արտադրանքի պիտանիության ժամկետում: Նատրոլ ընկերության համար որակն առաջնային է. այստեղ բծախնդրորեն հոգ են տանում, որպեսզի սպառողն ապահովված լինի առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը բարելավող արտադրանքով:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare

Կալցիումի Ցիտրատ 1500 + D (30 հաբ)

֏3,000
Կալցիումի Ցիտրատը խորհուրդ է տրվում օգոագործել, որպես կենսաակտիվ սննդային հավելում: Ամրացնում է իմունինետը, նպաստում է ոսկորների և ատամների առողջությանը, նպաստում է կալցիումի յուրացմանը, օգնում է հաղթահարել վաղաժամ ծերացումը։
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

ՄԵԼԱՏՈՆԻՆ 10ՄԳ (60 հաբ)

֏15,560
Նատրոլ® Մելատոնինն օգնում է պարբերական անքնության ժամանակ, նպաստում գիշերային հանգստին և բարելավում ընդհանուր առողջական վիճակը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

Վիտամին D3-5000 ՄՄ (30 պատիճ)

֏3,400
Վիտամին D3-ն անհրաժեշտ է ատամների և ոսկրերի բնականոն զարգազման, ուժեղ մկանների ձևավորման և սրտի ոիթմի կարգավորման համար:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
    • Առաքում և Վճարում
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Վերադարձի պայմանները
    © Copyright 2020. All Rights Reserved. Vansteam
    • Menu
    • Categories
    • Վիտամիններ և սննդային հավելումներ
      • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
      • PROTEIN SUPER WHAY
      • ՆԱՏՐՈԼ
      • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
    • Մազերի խնամք
    • Ախտահանիչ նյութեր
      • ԱՆԻՈՍ
      • ԱՅԼ
    • Գլխավոր էջ
    • Տեսականի
    Shopping cart
    Close