Նատրոլ® Կալցիում D-գլուկարատը սննդային հավելում է, որն աջակցում է օրգանիզմի բնական կարողությանը՝ դետոքսիկացնելու էնդոգեն և էկզոգեն միացությունները և ամրապնդելու բջիջների առողջ վիճակը հյուսվածքներում ՝ ներառյալ լյարդի, շագանակագեղձի, թոքերի ARCSFL, կրծքագեղձի և հաստ աղու հյուսվածքները: Բացի այդ, ապացուցված է, որ կալցիում D-գլուկարատը նպաստում է հորմոնալ հավասարակշռության պահպանմանը:
Նատրոլ® Կալցիում D-գլուկարատը՝
- Նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիոն գործընթացին
- նպաստում է բջիջների առողջությանը
- նպաստում է հորմոնալ հավասարակշռության պահպանմանը
- 100% բուսական է
Կալցիում D-գլուկարատը D-գլուկարաթթվի կալցիումային աղն է՝ բնական միացություն, որն առկա է օրգանիզմում քիչ քանակությամբ, ինչպես նաև՝ մրգերում և բանջարեղենում:
Ապացուցված է, որ կալցիում D-գլուկարատը դրական ազդեցություն է թողնում բետա-գլուկուրոնիդազի՝ օրգանիզմի էլիմինացիոն պրոցեսում ներգրավված ֆերմենտի գործունեության վրա:
Կալցիում D-գլուկարատը երաշխավորված է Ամերիկյան բժշկական կենտրոնի (ԱԲԿ) Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի կողմից:
Հատկությունները` օգնում է օրգանիզմի դետոքսիկացիային, նպաստում է բջիջների առողջացմանը, նպաստում է հորմոնալ հավասարակշռության պահպանմանը: 100% բուսական է:
Թողարկման ձևը՝ 60 հաբ/250 մգ:
Բաղադրությունը 1 չափաբաժնում (2 հաբ)` կալցիում (կալցիում D-գլուկարատից և կալցիումի սուլֆատից) – 100 մգ, կալցիում D-գլուկարատ – 500 մգ:
Այլ բաղադրիչներ՝ ցելյուլոզ, մեթիլցելյուլոզ, ցելյուլոզի խեժ, ստեարաթթու, սիլիցիում, մագնեզիումի ստեարատ, մալթոդեքստրին, գլիցերին:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, հացահատիկ, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, արհեստական գունանյութեր կամ համային հավելումներ, ավելացված շաքար կամ կոնսերվանտներ:
Օգտագործման եղանակը` ընդունել 2 հաբ՝ օրը 1 անգամ, ուտելու ընթացքում:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ` օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք կամ գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 3 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411: