D3 Վիտ K2
Օգտագործման ոլորտը՝ վիտամին D3 և K2 լրացուցիչ
աղբյուր իմունիտետը ամրապնդելու, մրսածության և վարակիչ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար: Այն նպաստում է
ճիշտ կեցվածքի, առողջ ոսկրերի և ատամների ձևավորմանը, մկանների ամրապնդմանը, նվազեցնում է օստեոպորոզի առաջացման
վտանգը, նպաստում է կալցիումի նորմալ ներծծմանը և յուրացմանը օրգանիզմում, մասնակցում է արյան ճնշման և սրտի
աշխատանքի կարգավորմանը և անոթների էլաստիկության պահպանմանը:
Չի հանդիսանում դեղ:
Ակտիվ բաղադրամասերի պարունակությունը 1 պատիճում`Վիտամին D3 (որպես խոլեկալցիֆերոլ) – 2000 ՄՄ (50 մկգ), վիտամին K2 – 90 մկգ:
Օժանդակ նյութեր`՝ մալտոդեքստրին կլինտոզա, դիկալցիումի ֆոսֆատ, մագնեզիումի ստեարատ, ժելատին:
Ակտիվ բաղադրամասերի ազդեցությունը`՝D3-ը կենսական, ճարպալույծ վիտամին է, որն անհրաժեշտ է մարդկային օրգանիզմի գրեթե բոլոր օրգան համակարգերի պատշաճ գործունեության համար: Հիմնական խնդիրն է կարգավորել կալցիումի և ֆոսֆորի
փոխանակումը: Վերջինս ապահովում է ոսկրային կմախքի պատշաճ աճ և ձևավորում, ճիշտ կեցվածքի ձևավորում և մկանների
ամրացում: Մեծահասակների համար վիտամին D3-ի մասնակցությունն անփոխարինելի է արյան ճնշման կարգավորման,
սրտանոթային համակարգի աշխատանքի, վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորման, ոսկրերի խտության ամրապնդման և
օստեոպորոզի կանխարգելման գործում: Վիտամին K2-ը ներգրավված է կալցիումի նյութափոխանակության և ոսկորներ հասցնելու
մեխանիզմում, ակտիվացնում է հատուկ սպիտակուց օստեոկալցինը, որն առանցքային դեր է խաղում ոսկորների և հոդերի կառուցման
գործընթացում, նվազեցնում է օստեոպորոզի վտանգը և կոտրվածքների հավանականությունը, ինչը կարևոր է դաշտանադադարի
ընթացքում գտնվող կանանց համար: Կալցիումի մի մասը, որը հնարավոր չէ օգտագործել, կարող է նստել անոթի պատին կամ փափուկ
հյուսվածքներում, K2-ն անհրաժեշտ է անոթի հանքայնացումը կանխելու համար, որը կապում է չօգտագործված կալցիումը
զարկերակներում և փափուկ հյուսվածքներում:
Օգտագործման եղանակը՝ մեծերին օրական 1 պատիճ, նախընտրելի է սննդի ընդունման ժամանակ` որպես սննդային հավելում, կամ ըստ բժշկի նշանակման:
Փաթեթավորման ձևը՝ 30 պատիճ ֆլակոնում:
Հակացուցումներ՝ Անհատական գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ:
Հատուկ ցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, եթե ընդունում եք դեղատոմսով դեղեր, կամ գտնվում եք հղիության, լակտացիայի շրջանում:
Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված, չոր տեղում սենյակային ջերմաստիճանային պայմաաներում 15C°-30°C: Հեռու պահեք ջերմության, խոնավության, արևի լույսի անմիջական աղբյուրներից: Պահել երեխաների համար աահասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը 3 տարի:
Պետական գրանցման վկայական՝ AM.01.07.01.003.R.000587.06.22 առ 17.06.2022 թ.