ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ:
Ցուցված է բոլոր վիրաբուժական և բժշկական գործիքների, ներառյալ ստոմատոլոգիական և վիրաբուժական գործիքների, ջերմազգայուն գործիքների և էնդոսկոպիկ սարքավորումների ՄԱՔՐՄԱՆ, ԼՎԱՑՄԱՆ և ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ:
Կիրառվում է նաև ուլտրաձայնային սարքերում :
Ախտահանիչ նյութն ունի լավ լվացող հատկություններ, չի փչացնում մշակվող առարկաները, չի ֆիքսում օրգանական աղտոտվածությունները, չի առաջացնում մետաղների կոռոզիա :
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: ՉԱՄ (Չորրորդային ամոնիումի միացություններ), Գուանիդին, ինչպես նաև կոռոզիայի ինհիբիտոր և այլ գործառնական բաղադրիչներ :
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Օգտագործվող աշխատանքային լուծույթի խտությունը – 0.5%
Էքսպոզիցիա (պահաժամ) – 15 րոպե
Նախատեսված է ընկղման միջոցով ախտահանման համար:
Մաքրման վերջում լվանալ ջրով: