Ոչ ախտածին մանրէներ մարսողական համակարգի համար:
Ացիդոֆիլուսը (Lactobacillus acidophilus ) ոչ ախտածին մանրէների խումբ է, որոնք սովորաբար բնակվում են մարդու աղիներում:
Նատրոլ® Ացիդոֆիլուսը պրոբիոտիկ է, որն ապահովում է օրգանիզմը մարսողական համակարգի առողջությանը նպաստող ոչ ախտածին մանրէներով՝ օգնելով առողջ պահել աղեստամոքսային տրակտը:
Պրոբիոտիկները, ինչպիսին է Ացիդոֆիլուսը, ոչ ախտածին մանրէներ են, որոնք բնակվելով մարդու մարսողական համակարգում՝ նպաստում են մարսողությանն ու աղեստամոքսային տրակտի առողջությանը:
Նատրոլ® Ացիդոֆիլուս պրոբիոտիկ.
- երաշխավորված 1 միլիարդ կենդանի մանրէ՝ արտադրման պահին,
- օգնում է առողջ պահել աղեստամոքսային տրակտը,
- օգնում է բարելավել աղիքային շարժունակությունը (մոտորիկան)` կարգավորելով աղիների աշխատանքը (պերեստալտիկան),
- բարելավում է իմունային համակարգի գործառույթը:
Նատրոլ® Ացիդոֆիլուսը պրոբիոտիկ բանաձևի շնորհիվ նպաստում է մարսողական համակարգի առողջ գործունեությանը: Օրական 3 անգամ 1 պատիճի ընդունումն օգնում է պահպանել ոչ ախտածին մանրէների առողջ հավասարակշռությունը մարսողական տրակտում: Բացի այդ, Նատրոլ® Ացիդոֆիլուս պրոբիոտիկում պարունակվող առողջ օրգանիզմները նպաստում են սննդի մարսմանը և սննդարար նյութերի յուրացմանը:
Նատրոլի կողմից կիրառվող որակի վերահսկման լայնածավալ ընթացակարգերը երաշխավորում են Նատրոլ® Ացիդոֆիլուս պրոբիոտիկի անվնասությունը, մաքրությունը և համապատասխանությունը պիտակի պահանջներին:
Հատկությունները` ացիդոֆիլուսը պրոբիոտիկ է, որն ապահովում է օրգանիզմը մարսողական համակարգի առողջությանը նպաստող ոչ ախտածին մանրէներով և օգնում է առողջ պահել աղեստամոքսային տրակտը:
Թողարկման ձևը՝ 100 պատիճ/100 մգ:
Բաղադրությունը` լակտոբացիլուս ացիդոֆիլուս 100 մգ (1 միլիարդ կենդանի մանրէ արտադրման պահին):
Այլ բաղադրիչներ՝ սիլիցիում, շիճուկի փոշի (կաթ), ցելյուլոզ, ժելատին, ջուր, մագնեզիումի ստեարատ:
Պարունակում է կաթ:
Չի պարունակում՝ ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, ցորեն, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, եգիպտացորեն, արհեստական գունանյութեր կամ համային հավելումներ, ավելացված շաքար, օսլա կամ կոնսերվանտներ:
Օգտագործման ցուցումներ՝ ընդունել 1պատիճ՝ օրը 3 անգամ, նախընտրելի է` ուտելուց 30 րոպե առաջ:
Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք, գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում կամ ունեք ալերգիա կաթի հանդեպ:
Հակացուցումներ՝ բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Կողմնակի ազդեցություններ՝ փաստագրված կողմնակի ազդեցություններ չկան:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում: Տարան բացելուց հետո խորհուրդ է տրվում պահել սառնարանում:
Պիտանիության ժամկետը` 3 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411: