Օգտագործման ոլորտը՝ խորհուրդ է տրվում օգտագործել որպես կենսակտիվ հավելում: Անփոխարինելի է ինտենսիվ մարզումների ժամանակ, երբ անհրաժեշտ է ավելացնել սպիտակուցի ընդունումը մկանների աճի համար անհրաժեշտ ամինաթթուներով հագեցնելու համար:Քաշի կորստի և ճարպերի այրման ժամանակ SUPER WHEY-ն օգնում է վերահսկել ախորժակը և սպառված կալորիաների քանակը, ինչպես նաև պաշտպանել մկանները ոչնչացումից, ինչի շնորհիվ մարմինը կայրի ճարպի ներքին պաշարները:
Փաթեթավորման ձևը՝ 1 փաթեթը պարունակում է 907 գ փոշի՝ 26 չափաբաժին: Ներկայացված է 3 համային տարբերակներով՝ ելակի, շոկոլադի, վանիլի:
Օգտագործման եղանակը՝ օրական 1 անգամ 34 գ չափաքանակով (1,5 չափիչ գդալ) լուծելով 120-180մլ հեղուկում (ջուր, կաթ և այլ հեղուկներ), մարզվելու դեպքում ընդունել ակտիվ մարզումից հետո, մնացյալ օրերին՝ օրվա առաջին կեսին:
Հակացուցումներ՝ բաղադրիչների անհատական անհանդուրժողականություն:
Պահպանման պայմանները՝ պահել չոր, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, երեխաներին անհասանելի տեղում 28 C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը` 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Իրացման պայմանները`իրացման վայրերը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ:
Բաղադրություն ՝
1 չափաբաժնումնում (34գ)
Սպիտակուց՝ 25գ
Ածխաջուր՝ 1մգ
Ճապեր՝ 2գ
BCAA ամինաթթուներ
Լիարժեք վիտամինամիներալային կոմպլեքս:
Հավելյալ բաղադրամասեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզա , սուկրալոզա ,մալտոդեքստրին, վանիլի ,շոկոլադի կամ ելակի համ: Պարունակում է կաթ և սոյա:
Պետական գրանցման վկայական՝ AM.01.20.01.003.R.000510.11.24 առ 06.11.2024: