Օգտագործման ոլորտը՝ որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում՝ դարչինի, քրոմի եւ բիոտինի լրացուցիչ աղբյուր:
Օգտագործման եղանակը՝ մեծահասակներին օրական 1 հաբ, ցանկալի է ուտելու ընթացքում, կամ ըստ բժշկի ցուցումների՝ 2 հաբ օրը 2 անգամ:
Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն պրոդուկտի բաղադրիչների նկատմամբ:
Հատուկ ցումներ՝ օգտագործելուց առաջ խորորդակցեք բժշկի հետ, եթե դեղատոմսով դեղեր եք ընդունում, ինչպես նաեւ հղիության կամ լակտացիայի շրջանում:
Պահպանման պայմանները՝ պահել չոր, արեւի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, երեխաների համար անհասանելի տեղում, 25°c-ից ոչ բարձր ջերմաստիճանում։
Պիտանիության ժամկետը` 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Ակտիվ բաղադրամասի պարունակությունը 1 պատիճում ՝ ԴԱՐՉԻՆԻ ԿԵՂԵՎԻ ՓՈՇԻ – 250 մգ,
ՔՐՈՄ- 50 մկգ , ԲԻՈՏԻՆ- 750 մկգ
Հավելյալ բաղադրամասեր՝ ԴԻԿԱԼՑԻՈՒՄԻ ՖՈՍՖԱՏ, ՍՏԵԱՐԱԹԹՈՒ, ՆԱՏՐԻՈՒՄԻ ԿՐՈՍԿԱՐՄԵԼՈԶԱ, ՄԻԿՐՈԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ԲՋՋԱՆՅՈՒԹ, ՍԻԼԻՑԻՈՒՄԻ ԵՐԿՕՔՍԻԴ, ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ՍՏԵԱՐԱՏ:
Փաթեթավորման ձևը՝ 60 հաբ ֆլակոնում:
Cinnamon, Chromium & Biotin սննդային հավելումի որոշիչ բաղադրիչներն են դարչինը, քրոմը եւ բիոտինը, այս կոմպլեքսը հատուկ ստեղծվել է արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակն ապահովելու համար:
Քրոմը համարվում է կարեւոր հանքանյութ, որն անհրաժեշտ է արյան մեջ գլյուկոզայի առողջ մակարդակը պահպանելու համար։ Քրոմն օգնում է ուժեղացնել ինսուլինի ազդեցությունը նյութափոխանակության գործընթացներում, այս հանքանյութը կարեւոր է շաքարային դիաբետով (հիմնականում II տիպի) հիվանդների համար, քանի որ հայտնի է, որ նման հիվանդների արյան մեջ դրա մակարդակը նվազում է։
Դարչինը երկար ժամանակ օգտագործվել է որպես խոհարարական համեմունք, որը բարելավում է մարսողությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դարչինի մեջ պարունակվող սննդանյութերը նպաստում են նյարդային համակարգի աշխատանքի բարելավմանը եւ խթանում ադեկվատ բորբոքային պատասխանը։ Դարչինի կեղեւը նաեւ օգնում է բարելավել գլյուկոզայի նյութափոխանակությունը եւ պահպանել արյան շաքարի նորմալ մակարդակը։
Բիոտինը հայտնի է որպես նյութ, որը կարեւոր դեր է խաղում ածխաջրերի նյութափոխանակության գործընթացներում՝ փոխազդելով ինսուլինի հետ։ Բիոտինը ներգրավված է գլյուկոկինազի արտադրության մեջ, որն ուժեղացնում է գլյուկոզայի նյութափոխանակությունը մարդու օրգանիզմում։ Բիոտինը նպաստում է սպիտակուցների յուրացմանը եւ բարելավում է նյութափոխանակությունն օրգանիզմում, բիոտինը նաեւ մասնակցում է ճարպաթթուների քայքայմանը։ Իր կազմում ծծմբի պարունակության շնորհիվ բիոտինը համարվում է գեղեցկության վիտամին, քանի որ այս նյութը օգտակար է առողջ մաշկի, մազերի եւ եղունգների համար:
Պետական գրանցման վկայական՝ AM.01.11.01.003.R.000151.06.23 առ 16.06.2013