• Կապ
Facebook Twitter Pinterest linkedin Telegram
Doctor Shop Doctor Shop
0 items / ֏0
Menu
Doctor Shop Doctor Shop
0 items / ֏0
Ընտրել բաժինը
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • ՆԱՏՐՈԼ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
Click to enlarge
HomeՎիտամիններ և սննդային հավելումներ Մուլտի Վումեն (30 հաբ)
Previous product
«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոն 90մլ ֏8,900
Հետ դեպի տեսականի
Next product
Մուլտի Մեն (30 հաբ) ֏3,000
Ալֆա Վիտամինս

Մուլտի Վումեն (30 հաբ)

֏3,000

Multi Women հաբեր – վիտամինա – միներալային կոմպլեքս կանանց առողջության պահպանման, աշխատունակության բարձրացման և կենսական ակտիվության համար:

Stock Available

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • Արտադրող
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Ժամանակակից աշխարհում դժվար է բնականոն եղանակով պահպանել վիտամինների և միներալների նորմալ մակարդակը: Դա տեղի է ունենում սխալ կամ անկանոն սնվելու, մշտական սթրեսների և նյարդային լարվածության պատճառով: Կանանց սննդակարգում վիտամինների և միներալների ներդրումը նպատակահարմար է կյանքի ցանկացած ժամանակահատվածում քանզի առողջությունն ու գեղեցկությունը չեն կորցնում իրենց արդիականությունը: Վիտամինային կոմպլեքսի ճիշտ ընտրությունը կօգնի ձեզ պահպանել լավ ինքնազգացողությունը, աշխատունակությունը և ծաղկուն արտաքին տեսքը:

Multi Women հաբեր – վիտամինա – միներալային կոմպլեքս կանանց առողջության պահպանման, աշխատունակության բարձրացման և կենսական ակտիվության համար:

Ակտիվ բաղադրամասերի ազդեցությունը

Վիտամին A անհրաժեշտ է մաշկի, մազերի և եղունգների առողջության, ինչպես նաև տեսողության և ոսկրերի համար: Անհրաժեշտ է անոթների ամրացման, արյան մատակարարման բարելավման, գինեկոլոգիական պաթոլոգիաների կանխարգելման համար: Շնորհիվ հակաօքսիդանտ հատկությունների դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Վիտամին C օգնում է պահպանել մաշկի առաձգականությունը, ինչպես նաև մասնակցում է իմունային ռեակցիաներին և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ:

Վիտամին D նպաստում է ատամների և ոսկրերի ամրացանը, նվազեցնում է դաշտանային ցավերը, օժտված է հակադեպրեսիվ ազդեցությամբ և անգամ կանխարգելում է ավելորդ քաշի ավելացումը չափից ավելի սնվելու դեպքում:

Վիտամին E իջեցնում է սթրեսի ազդեցությունը օրգանիզմի վրա, նպաստում է նյարդային համակարգի բնականոն աշխատանքին և ուժեղացնում Վիտամին C-ի ազդեցությանը, ինչպես նաև դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Վիտամին K անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի պահպանման համար, ինչպես նաև նպաստում է ներքին բորբոքային պրոցեսների դեմ պայքարին:

B խմբի վիտամիններն անհրաժեշտ են նյարդային համակարգի աշխատանքի համար, մասնակցում են նյութափոխանակության պրոցեսներին, արյունաստեղծմանը և իմունիտետի ձևավորմանը: Ինչպես նաև անհրաժեշտ է մաշկի առողջության համար, քանի որ նրանց պակասի դեպքում մաշկը դառնում է գունատ, չոր և գրգռման հակված: Կանանց համար հատկապես կարևոր է Վիտամին B9-ը (ֆոլաթթու) – որի մակարդակից կախված է դաշտանային ցիկլի կանոնավորությունը և հորմոնալ ֆոնը:

Կալցիում անփոխարինելի է ատամների և ոսկրերի առողջության համար:

Երկաթի հանդեպ կանանց պահանջարկը բավականին բարձր է , ինչը պայմանավորված է դաշտանի ժամանակ արյան ամենամսյա կորստով: Մասնակցում է արյունաստեղծ գործընթացում, անհրաժեշտ է բջջային շնչառության, մաշկի, մազերի և եղունգների առողջության համար:

Ֆոսֆոր հանդիսանում է հումք ատամների և ոսկրերի համար, ինչպես նաև էներգիայի աղբյուր: Ֆոսֆորը միանալով սպիտակուցների և ճարպաթթուների հետ կազմում է լեցիտին նյութը, որը հանդիսանում է գլխուղեղի բջիջների հիմքը: Հենց այս միկրոէլեմենտն է օգնում պահպանել օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը և հաղթահարել գերլարվածությունը:

Յոդ ազդում է սննդանյութերի մետաբոլիզմի, դետոքսիկացիայի, նյարդային և մկանային հյուսվածքների, մաշկի, մազերի և ատամների առողջության վրա, ինչպես նաև ազդում է ֆիզիկական և մտավոր զարգացման վրա:

Մագնեզիում չափազանց կարևոր է ածխաջրային փոխանակության և նորմալ նյութափոխանակության համար:

Ցինկ նպաստում է սուր շնչառական վարակների կանխմանը և տևողության կրճատմանը, ինչը պայմանավորված է իմունային համակարգի ամրացման և լեյկոցիտների թվի ավելացման հզոր կարողությամբ:Այն անհրաժեշտ է մի շարք ֆերմենտների կենսագործունեության համար, նպաստում է հորմոնալ վիճակի կարգավորմանը և ֆերտիլության (պտղաբերության) բարձրացմանը:

Սելեն էֆեկտիվորեն նպաստում է գլյուկոզայի յուրացմանը, կարգավորում է փոխանակային պրոցեսները, ներառյալ գլիկոլիզը (գլյուկոզայի փոխակերպումը, որը վերջնական արդյունքում տալիս է էներգիա ԱԵՖ-ի տեսքով), ինչպես նաև հանդիսանում է անտիօքսիդանտ:

Պղինձ նպաստում է երկաթի յուրացմանը և մաշկի առաձգականության պահպանմանը:

Մագնեզիում մասնակցում է ոսկրային և աճառային հյուսվածքների զարգացման մեջ, մեծ դեր է խաղում նորմալ հորմոնալ ֆոնի պահպանման մեջ: Մագնեզիումը կարևոր է լյարդի աշխատանքի և այն ճարպակալումից պաշտպանելու համար:

Քրոմ մասնակցում է ածխաջրերի և ճարպերի փոխանակության կարգավորման մեջ, պահպանում է արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, դուրս է բերում տոքսինները, աջակցում է սրտամկանի նորմալ աշխատանքին:

Մոլիբդեն մասնակցում է օրգանիզմում օքսիդավերականգնման պրոցեսներին, թողարկելով թթվածնի և սննդանյութերի փոխակերպմանը էներգիայի, ինչն անհրաժեշտ է հյուսվածքների և բջիջների նորմալ աշխատանքի համար:

Բոր ունի ակտիվ մասնակցություն նյութափոխանակության և ոսկրային հյուսվածքի ձևավորման մեջ, կանխարգելում է միզաքարային հիվանդությունը:

Օգտագործման եղանակը՝ մեծերին 1հաբից օրը մեկ անգամ նախընտրելի է ուտելու ընթացքում: Խորհուրդ է տրվում օգտագործել օրգանիզմի աճող պահանջարկի ժամանակահատվածում, ինչպես նաև որպես հավելում անբավարար սննդակարգի համար: Օրական մեկ հաբը լիովին բավարարում է ցանկացած ակտիվ կնոջ օրգանիզմի պահանջները:

Փաթեթավորման ձևը՝ 30,60;90;100;120 հաբ ֆլակոնում:

Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:

Պահման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°C մինչև 30°C ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը 3 տարի:

Իրացման պայմանները` դեղատների և մասնագիտացված խանութների, առևտրային բաժինների միջոցով:

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ՝ AM.01.01.01.003.E.000031.09.18 առ 26.09.2018

Արտադրող

Ալֆլեքսիլ (գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ, կոլագեն) (30 պատիճ)

֏3,800
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

Կալցիումի Ցիտրատ 1500 + D (30 հաբ)

֏3,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

Կոլագեն C Պրեմիում Բիոտինի հետ (60 պատիճ)

֏8,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին, այն դեղահաբերի, դեղապատիճների, փոշիների, նրբաքսուկների և հեղուկների արտադրող է: Ընկերությունը հանդիսանում է Միացյալ Նահանգների Բնական արտադրանքների ասոցիացիայի անդամ:
Արտադրամասերը տեղակայված են Դորալ Սիթիում, Ֆլորիդա, ԱՄՆ: Ընկերության լաբորատորիաները զինված են նորագույն տեխնոլոգիաներով և հինգ արտադրական հոսքագծերով, որոնք ունեն օրական 250,000 շիշ արտադրելու հնարավորություն: Ընկերությունն ունի զարգացման և որակի վերահսկման մասնաճյուղեր, ինչպես նաև ներքին լաբորատորիա՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական փորձաքննությունների համար:
Ընկերությունն ունի 14 000 քառակուսի մետր տարածք, որից 8 000 քառակուսի մետր տարածքը լավ օդափոխվող է: Այս հնարավորությունները ներառում են վարչական գրասենյակներ, արտադրական տարածքներ և պահեստներ:
Ընկերության հիմնական պիտակը Alfa Vitamins – ն է, որը ստեղծվել և գրանցվել է ազգային և միջազգային մակարդակներում: Նրա արտադրանքները հայտնի են իրենց բարձր որակով, քանի որ դրանց արտադրության պրոցեսում ուշադրություն է դարձվում ամեն մի մանրուքի: Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը բնութագրվում է էթիկայի նորմերի խիստ պահանջկոտությամբ աշխատանքում և ինտենսիվ հետևողականությամբ դեպի արտադրության ամենաբարձր չափանիշների նորարարությունները:

Համազգային և միջազգային գործառնություններ

Ընկերությունն ունի ավելի քան 1670 մանրածախ առևտրային կետ, այդ թվում՝ ճանաչված դեղատներում, սուպերմարկետներում և այլ կոմերցիոն հաստատություններում:
Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը դեպի աշխարհի 51 երկրներ: Ընկերության լիցենզավորման և դիստրիբյուտորական բաժինը սերտորեն համագործակցում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, որպեսզի ապահովի գործողությունների իրականացումը՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրական կարգավորումներին և փաստաթղթերին համապատասխան:
Որակի վերահսկման ընթացակարգը
Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերության Օպերացիոն պրեցեդուրաների չափորոշիչները (SOPS) համապատասխանում են դեղագործական դասի մակարդակներին և հիմնված են Պատշաճ արտադրական գործունեության (GMP) վրա` համաձայն սննդային հավելումների վերաբերյալ 21 CFR 111 փաստաթղթի: Ընկերությունն իր գործողություններում հետևում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA), Գյուղատնտեսության վարչության և Միացյալ Նահանգների ֆարմակոպեայի (USP) կողմից հաստատված ուղեցույցներին:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare
Փակել

Կալցիումի Ցիտրատ 1500 + D (30 հաբ)

֏3,000
Կալցիումի Ցիտրատը խորհուրդ է տրվում օգոագործել, որպես կենսաակտիվ սննդային հավելում: Ամրացնում է իմունինետը, նպաստում է ոսկորների և ատամների առողջությանը, նպաստում է կալցիումի յուրացմանը, օգնում է հաղթահարել վաղաժամ ծերացումը։
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick View
Compare
Փակել

ՎԻՏԱՄԻՆ D3 5000 ՄՄ (90 հաբ)

֏14,700
Հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ վիտամին D-ն կարող է լինել որպես սննդային հավելում խորհուրդ տրվող միակ ամենակարևոր սննդարար նյութը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick View
Compare
Փակել

ՄԵԼԱՏՈՆԻՆ 10ՄԳ (60 հաբ)

֏13,600
Նատրոլ® Մելատոնինն օգնում է պարբերական անքնության ժամանակ, նպաստում գիշերային հանգստին և բարելավում ընդհանուր առողջական վիճակը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick View
  • Առաքում և Վճարում
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Վերադարձի պայմանները
© Copyright 2020. All Rights Reserved. Vansteam

Զամբյուղ

Փակել
  • Menu
  • Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • ՆԱՏՐՈԼ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
Scroll To Top