• Կապ
Facebook Twitter Pinterest linkedin Telegram
Doctor Shop Doctor Shop
0 items / ֏0
Menu
Doctor Shop Doctor Shop
0 items / ֏0
Ընտրել բաժինը
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • ՆԱՏՐՈԼ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
Click to enlarge
HomeՎիտամիններ և սննդային հավելումներ Մուլտի Մեն (30 հաբ)
Previous product
Մուլտի Վումեն (30 հաբ) ֏3,000
Հետ դեպի տեսականի
Next product
ԴՈԿՏՈՐ ԳԵԼ ֏430 – ֏15,000
Ալֆա Վիտամինս

Մուլտի Մեն (30 հաբ)

֏3,000

Multi Men հաբեր – վիտամինա – միներալային կոմպլեքս, որը կնպաստի տղամարդկանց առողջության պահպանմանը, աշխատունակության բարձրացմանը և կենսական ակտիվությանը:

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • Արտադրող
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Ժամանակակից աշխարհում դժվար է բնականոն եղանակով պահպանել վիտամինների և միներալների նորմալ մակարդակը: Դա տեղի է ունենում սխալ կամ անկանոն սնվելու, ցածր ֆիզիկական ակտիվության, մշտական սթրեսների և նյարդային լարվածության պատճառով: Տղամարդկանց սննդակարգում վիտամինների և միներալների ներդրումը թույլ կտա առավելագույնս ակտիվ լինել ամբողջ օրվա ընթացքում, ինչպես նաև բարձրացնել իմունիտետը

Multi Men հաբեր – վիտամինա – միներալային կոմպլեքս, որը կնպաստի տղամարդկանց առողջության պահպանմանը, աշխատունակության բարձրացմանը և կենսական ակտիվությանը:

Ակտիվ բաղադրամասերի ազդեցությունը

Վիտամին A պատասխանատու է լավ տեսողության համար, բարելավում է վերարտադրողական ֆունկցիան, բարձրացնում է տղամարդկանց օրգանիզմի դիմադրողականությունը շնչուղիների և միզասեռական համակարգի ինֆեկցիաների հանդեպ:

Վիտամին C օգնում է հեշտությամբ հաղթահարել սթրեսը, ամրացնում է անոթների պատերը, կարգավորում է զարկերակային ճնշումը և բարձրացնում է իմունիտետը:

Վիտամին D կարգավորում է սիրտ-անոթային համակարգի և գլխուղեղի աշխատանքը, պատասխանատու է կալցիումի և ֆոսֆորի նորմալ յուրացման համար:

Վիտամին E դանդաղեցնում է ծերացման պրոցեսը, լիցքավորում է օրգանիզմը էներգիայով և ուժով, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, պատասխանատու է բավարար քանակությամբ տեստոստերոնի արտադրման համար, ինչպես նաև ամրացնում է իմունիտետը:

Վիտամին K անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի պահպանման համար, ինչպես նաև նպաստում է ներքին բորբոքային պրոցեսների դեմ պայքարին:

B խմբի վիտամիններն աջակցում են սեռական հորմոնների արտադրմանը, հանդիսանում են էներգիայի աղբյուր, ունեն դրական ազդեցություն լյարդի վրա, անհրաժեշտ են նյարդային համակարգի աշխատանքի համար, մասնակցում են մետաբոլիկ պրոցեսներում, արյունաստեղծման և իմունիտետի ձևավորման մեջ:

Կալցիումն անփոխարինելի է ատամների և ոսկրերի առողջության համար:

Երկաթը մտնում է հեմոգլոբինի բաղադրության մեջ, անհրաժեշտ է նորմալ արյունաստեղծման համար:

Ֆոսֆորն ունի ազդեցություն մկանների աշխատանքի վրա և նրա անբավարարությունը կարող է հանգեցնել ընդհանուր թուլության և վատ ինքնազգացողության, հանդիսանում է ատամների և ոսկրերի բաղադրամաս, ինչպես նաև էներգիայի աղբյուր:

Յոդն ունի ազդեցություն սննդանյութերի յուրացման, դետոքսիկացիայի, նյարդային և մկանային համակարգերի, մազերի, մաշկի և ատամների առողջության վրա, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր զարգացման վրա:

Մագնեզիումը շատ կարևոր է ածխաջրային փոխանակության և նորմալ մետաբոլիզմի համար:

Ցինկը նպաստում է սուր շնչառական վարակների կանխմանը և տևողության կրճատմանը, ինչը պայմանավորված է իմունային համակարգի ամրացման և լեյկոցիտների թվի ավելացման հզոր կարողությամբ , կարգավորում է սեռական գեղձերի աշխատանքը խթանելով սեռական հորմոնների արտադրությունը, ինչպես նաև խոչընդոտում է այս ոլորտի հիվանդությունների զարգացմանը:

Սելենն էֆեկտիվորեն նպաստում է գլյուկոզայի յուրացմանը, կարգավորում է փոխանակային պրոցեսները, ներառյալ գլիկոլիզը (գլյուկոզայի փոխակերպումը, որը վերջնական արդյունքում տալիս է էներգիա ԱԵՖ-ի տեսքով), ինչպես նաև ամրացնում է իմունիտետը:

Պղինձը նպաստում է երկաթի յուրացմանը և մասնակցում է սննդի միջոցով օրգանիզմ ներմուծվող սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի վերամշակման միջոցով էներգիայի ստացմանը:

Մանգանը մասնակցում է ոսկրային և աճառային հյուսվածքների զարգացման գործընթացին, ունի կարևոր դեր լյարդի աշխատանքի և այն ճարպակալումից պաշտպանելու հարցում:

Քրոմը մասնակցում է ածխաջրերի և ճարպերի փոխանակման կարգավորմանը, պահպանում է արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, դուրս է բերում տոքսինները, աջակցում է սրտամկանի նորմալ աշխատանքին:

Մոլիբդենը մասնակցում է օրգանիզմում օքսիդացման պրոցեսներին, սկիզբ դնելով թթվածնի և սննդանյութերի փոխակերպմանն էներգիայի գործընթացին, ինչն անհրաժեշտ է հյուսվածքների և բջիջների նորմալ աշխատանքի համար:

Բորն ունի ակտիվ մասնակցություն նյութափոխանակության և ոսկրային հյուսվածքի ձևավորման մեջ, կանխարգելում է միզաքարային հիվանդությունը:

Օգտագործման եղանակը՝ մեծերին 1հաբից օրը մեկ անգամ նախընտրելի է ուտելու ընթացքում: Խորհուրդ է տրվում օգտագործել օրգանիզմի աճող պահանջարկի ժամանակահատվածում, ինչպես նաև որպես հավելում անբավարար սննդակարգի համար: Օրական մեկ հաբը լիովին բավարարում է ցանկացած ակտիվ տղամարդու պահանջները:

Փաթեթավորման ձևը՝ 30,60;90;100;120 հաբ ֆլակոնում:

Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:

Պահման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°C մինչև 30°C ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը 3 տարի:

Իրացման պայմանները` դեղատների և մասնագիտացված խանութների, առևտրային բաժինների միջոցով:

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ՝ AM.01.01.01.003.E.000029.09.18 առ 26.09.2018

Արտադրող

Ալֆլեքսիլ (գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ, կոլագեն) (30 պատիճ)

֏3,800
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

Կալցիումի Ցիտրատ 1500 + D (30 հաբ)

֏3,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

Կոլագեն C Պրեմիում Բիոտինի հետ (60 պատիճ)

֏8,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին, այն դեղահաբերի, դեղապատիճների, փոշիների, նրբաքսուկների և հեղուկների արտադրող է: Ընկերությունը հանդիսանում է Միացյալ Նահանգների Բնական արտադրանքների ասոցիացիայի անդամ:
Արտադրամասերը տեղակայված են Դորալ Սիթիում, Ֆլորիդա, ԱՄՆ: Ընկերության լաբորատորիաները զինված են նորագույն տեխնոլոգիաներով և հինգ արտադրական հոսքագծերով, որոնք ունեն օրական 250,000 շիշ արտադրելու հնարավորություն: Ընկերությունն ունի զարգացման և որակի վերահսկման մասնաճյուղեր, ինչպես նաև ներքին լաբորատորիա՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական փորձաքննությունների համար:
Ընկերությունն ունի 14 000 քառակուսի մետր տարածք, որից 8 000 քառակուսի մետր տարածքը լավ օդափոխվող է: Այս հնարավորությունները ներառում են վարչական գրասենյակներ, արտադրական տարածքներ և պահեստներ:
Ընկերության հիմնական պիտակը Alfa Vitamins – ն է, որը ստեղծվել և գրանցվել է ազգային և միջազգային մակարդակներում: Նրա արտադրանքները հայտնի են իրենց բարձր որակով, քանի որ դրանց արտադրության պրոցեսում ուշադրություն է դարձվում ամեն մի մանրուքի: Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը բնութագրվում է էթիկայի նորմերի խիստ պահանջկոտությամբ աշխատանքում և ինտենսիվ հետևողականությամբ դեպի արտադրության ամենաբարձր չափանիշների նորարարությունները:

Համազգային և միջազգային գործառնություններ

Ընկերությունն ունի ավելի քան 1670 մանրածախ առևտրային կետ, այդ թվում՝ ճանաչված դեղատներում, սուպերմարկետներում և այլ կոմերցիոն հաստատություններում:
Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը դեպի աշխարհի 51 երկրներ: Ընկերության լիցենզավորման և դիստրիբյուտորական բաժինը սերտորեն համագործակցում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, որպեսզի ապահովի գործողությունների իրականացումը՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրական կարգավորումներին և փաստաթղթերին համապատասխան:
Որակի վերահսկման ընթացակարգը
Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերության Օպերացիոն պրեցեդուրաների չափորոշիչները (SOPS) համապատասխանում են դեղագործական դասի մակարդակներին և հիմնված են Պատշաճ արտադրական գործունեության (GMP) վրա` համաձայն սննդային հավելումների վերաբերյալ 21 CFR 111 փաստաթղթի: Ընկերությունն իր գործողություններում հետևում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA), Գյուղատնտեսության վարչության և Միացյալ Նահանգների ֆարմակոպեայի (USP) կողմից հաստատված ուղեցույցներին:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare
Փակել

ԲԻՈՏԻՆ (60 հաբ)

֏13,700
Նատրոլ® Բիոտին ենթալեզվայինը սննդային հավելում է, որը նպաստում է մաշկի առողջությանը, փայլուն, խիտ մազերին և ամուր եղունգներին, ինչպես նաև` նյարդերի և մարսողական համակարգի առողջությանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick View
Compare
Փակել

ՄԻԼՔ ԹԻՍԹԵԼ ԱԴՎԱՆՏԱԺ (ՍԻԼԻՄԱՐԻՆ ) (690 պատիճ)

֏12,700
Նատրոլ® կաթնային տատասկափշի առավելությունը® համատեղում է կաթնային տատասկափշի՝ 80% ստանդարտացված սիլիմարինի և այլ օժանդակ դեղաբույսերի առավելությունները:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick View
Compare
Փակել

ՍԻՆԱՄՈՆ ԲԻՈՏԻՆ ՔՐՈՄ (60 հաբ)

֏13,900
Նատրոլ® Դարչին-բիոտին-քրոմը ներկայացնում է դարչինի, բիոտինի և Քրոմաքս®-ի (Chromium Picolinate) հզոր, եռակի ազդեցությամբ բանաձև, որը նպաստում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի փոխանակությանը՝ օգնելով պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick View
  • Առաքում և Վճարում
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Վերադարձի պայմանները
© Copyright 2020. All Rights Reserved. Vansteam

Զամբյուղ

Փակել
  • Menu
  • Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • ՆԱՏՐՈԼ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
Scroll To Top