Կիրառման ոլորտը՝ որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ B խմբի վիտամինների (B2, B3, B6, B12), A վիտամինի, E վիտամինի, C վիտամինի, պանտոտենաթթվի, բիոտինի, ֆոլաթթվի, ցինկի, քրոմի եւ սելենի լրացուցիչ աղբյուր, պարունակում է մագնեզիում։
Թողարկման ձևը՝ հաբեր 700 մգ զանգվածով:
Փաթեթավորման ձևը՝ 30 հաբ ֆլակոնում:
Օգտագործման եղանակը՝ մեծերին օրական 1 հաբ, ցանկալի է ուտելու ընթացքում:
Հակացուցումներ՝ ԿԱՀ-ի բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, հղիութուն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
Պահպանման պայմանները՝ պահել չոր, արեւի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, երեխաների համար անհասանելի տեղում 15°C-ից մինչեւ 30°C ջերմաստիճանային պայմաններում:
Պիտանիության ժամկետը` 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Իրացման պայմանները`իրացման վայրերը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ։
Ակտիվ բաղադրամասի պարունակությունը 1 պատիճում ՝ Վիտամին A – 2 մգ , Վիտամին E – 30 մգ,
Վիտամին C- 90 մգ , Վիտամին B2- 1.7 ՄԳ, Վիտամին B3- 20 մգ, Վիտամին B3 – 20 ՄԳ, Վիտամին B6 – 6 ՄԳ, Պանտոտենաթթու – 3 ՄԳ, Վիտամին B12 – 9 ՄԿԳ, Բիոտին – 150 ՄԿԳ, Ֆոլաթթու – 450 ՄԿԳ, Մագնեզիում – 50 ՄԳ, Պարաամինոբենզոյաթթու – 5 ՄԳ,
Ցինկ – 12 ՄԳ, Քրոմ – 120 ՄԿԳ, Սելեն- 70 ՄԿԳ:
Հավելյալ բաղադրամասեր՝ դիկալցիումի ֆոսֆատ, միկրոբյուրեղային թաղանթանյութ, ստեարինաթթու, նատրիումի կրոսկարմելոզա, սիլիցիումի դիօքսիդ, մագնեզիումի ստեարատ:
Ակտիվ բաղադրամասերի ազդեցությունը՝
Վիտամին A` խոչընդոտում է շաքարային դիաբետի ուշ բարդությունների առաջացմանը;
Վիտամին E՝ օժտված է արտահայտված հակաօքսիդանտային ակտիվությամբ,որով ապահովում է բջջային թաղանթների պաշտպանությունը եւ կանխում շաքարային դիաբետի բարդությունների զարգացումը;
Վիտամին C՝ մասնակցում է օքսիդա-վերականգնման գործընթացների կարգավորմանը, ածխաջրերի փոխանակությանը, արյան մակարդմանը, հյուսվածքների վերականգնմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ, կարգավորում է անոթների թափանցելիությունը;
B խմբի վիտամիններ՝ օժտված են նեյրոտրոպ ակտիվությամբ, մասնակցում են նյարդային իմպուլսի փոխանցմանը եւ նյարդային հյուսվածքի ռեգեներացիային՝ կարեւոր դեր խաղալով դիաբետիկ նեյրոպաթիայի զարգացման դանդաղեցման հարցում;
Մագնեզիում՝ մեծացնում է զգայունությունը ինսուլինի նկատմամբ, պաշտպանում է սրտանոթային համակարգը եւ կարգավորում արյան ճնշումը;
Ցինկ՝ մասնակցում է բոլոր տեսակի փոխանակման պրոցեսներին, մեծացնելով ինսուլինի ազդեցությունը;
Քրոմ՝ աջակցում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը, ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը բոլոր մետաբոլիկ գործընթացներում;
Սելեն՝ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ, ավելացնելով լեյկոցիտների արտադրությունը։ Հզոր հակաօքսիդանտ, որը պաշտպանում է էրիթրոցիտներին եւ բջջաթաղանթներին ազատ ռադիկալների վնասաբեր ազդեցությունից։
Պետական գրանցման վկայական՝ AM.01.07.01.003.R.001406.09.23 առ 06.09.2023 թ.