Նատրոլ® Մաշկ, մազեր և եղունգներ գեղեցկության հզոր բանաձև, որում մեկտեղված են բիոտինը, լյուտեինը, կոլագենը, հիալուրոնաթթուն, վիտամինները և միներալները: Կլինիկորեն ապացուցված է, որ լյուտեինը բարելավում է մաշկի առաձգականությունը և հիդրացիան՝ պահպանելով մաշկի երիտասարդությունն ավելի երկար ժամանակ: Կոլագենն ու հիալուրոնաթթուն նպաստում են մաշկի առողջությանը, մինչդեռ վիտամինները պաշտպանում են ազատ ռադիկալներից և օքսիդատիվ վնասումներից, որոնք առաջանում են շրջակա միջավայրի աղտոտումից և վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բաղադրության մեջ ավելացված 5000 մկգ բիոտինը նպաստում է շքեղ մազերին և առողջ եղունգներին, որոնք առողջության և կենսունակության գրավական են:
- Բարելավում է մաշկի առաձգականությունը և հիդրատացիան լյուտեինի շնորհիվ
- 5000 մկգ բիոտինը ապահովում է առողջ մազեր և ամուր եղունգներ
- Հզոր հակաօքսիդանտները պաշտպանում են մաշկը ծերացման տեսանելի նշաններից
- Օրը միայն մեկ պատիճ
Բաղադրությունը՝
Վիտամին A (ռետինոլ ացետատ) – 2500 IU
Վիտամին C (ասկորբինաթթու) – 100 մգ
Վիտամին E (Tocopherol Succinate) – 15 IU
Վիտամին B1 (թիամինի հիդրոքլորիդ) – 10 մգ
Վիտամին B2 (ռիբոֆլավին) – 10 մգ
Վիտամին B6 (պիրիդոքսինի հիդրոքլորիդ) – 20 մգ
Վիտամին B12 (ցիանոկոբալամին) – 50 մկգ
Բիոտին – 5 մգ
Ցինկ (ցինկի օքսիդից) – 8 մգ
Պղինձ (պղնձի սուլֆատից) – 2 մգ
Մանգան (մանգանի կարբոնատից) – 2 մգ
Վիտամին D3 – 800 IU
Լ-ցիստեին HCL – 25 մգ
Այֆա լիպոյաթթու – 10 մգ
Ձիաձետի հանուկ (Equisetum Arvense L.) – 3 մգ
Կոլագեն (Gelatin Hydrolysate Type B beef) – 25 մգ
Հիալուրոնաթթու – 5 մգ
Լյուտեին (Մարիգոլդ /Marigold/ ծաղկից) – 10 մգ
Օգտագործման եղանակը՝ ընդունել 1 պատիճ օրը 1 անգամ` ուտելու ընթացքում: 60 պատիճը 2 ամսվա համար:
Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք կամ ենթադրում եք որևէ հիվանդության մասին:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Պահպանման պայմանները՝ պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Արտադրող` “ ՆԱՏՐՈԼ“ ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411