Մելատոնինն օրգանիզմում առկա հորմոն է, որը նպաստում է ավելի խորը և հանգիստ քնին:
Նատրոլ® Մելատոնինն օգնում է պարբերական անքնության ժամանակ, նպաստում գիշերային հանգստին և բարելավում ընդհանուր առողջական վիճակը:
Հանդիսանալով մելատոնինի մատակարարման առաջատար՝ Նատրոլն® առաջարկում է մելատոնինը արագ լուծման եզակի տեխնոլոգիայով: Նատրոլի® ենթալեզվային հաբերը լուծվում են մինչև 30 անգամ ավելի արագ, քան սովորական հաբերը, և ունեն ելակի հաճելի համ: Այն համեղ է: Մենք վստահեցնում ենք: Ջրի անհրաժեշտություն չկա: Նատրոլ® Մելատոնին ենթալեզվայինը հարմար է ընդունել ցանկացած վայրում (կարող եք վերցնել Ձեզ հետ նույնիսկ ճամփորդելիս):
Հատկությունները` օգնում է պարբերական անքնության ժամանակ, նպաստում գիշերային հանգստին և բարելավում ընդհանուր առողջական վիճակը: 100% բուսական է: Ունի ելակի հաճելի համ:
Թողարկման ձևը՝ 90 հաբ/3 մգ:
Բաղադրությունը` մելատոնին – 3 մգ:
Այլ բաղադրիչներ՝ քսիլիտ, ցելյուլոզի խեժ, բնական ելակի համային հավելանյութ, սոյայի պոլիսախարիդներ, PVP, ճակնդեղի արմատափոշի, քացախաթթու, սիլիցիում, ստեարաթթու, մագնեզիումի ստեարատ, կիտրոնաթթու, մալթոդեքստրին, մոդիֆիկացված սննդի օսլա:
Պարունակում է՝ ցորեն, սոյայի հատիկներ:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, գետնանուշ, խմորիչ, արհեստական գունայութեր, համային հավելումներ կամ կոնսերվանտներ:
Օգտագործման եղանակը` ընդունել 1 հաբ քնելուց 20 րոպե առաջ: Անհրաժեշտ է թողնել, որ հաբը լուծվի բերանում, նախքան կուլ տալը: Օգտագործելիս ջրի անհրաժեշտություն չկա:
Փորձագետները նշում են, որ օրական 10 մգ չափաբաժնով մելատոնինի կարճաժամկետ օգտագործումը (3 ամիս կամ ավելի քիչ) վտանգ չի ներկայացնում մեծահասակների առողջության համար: Նույն չափաբաժնով մելատոնինի երկարաժամկետ օգտագործումը թույլատրվում է միայն բժշկի խորհրդով և հսկողությամբ:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ` կախվածություն չի առաջացնում: Օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե՝ ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք, ընդունում եք տրանկվիլիզատորներ կամ սեդատիվներ, գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում, ունեք աուտոիմունային հիվանդություն, դեպրեսիվ խանգարում կամ` ալերգիա ցորենի, եգիպտացորենի կամ սոյայի հանդեպ: Նախատեսված չէ օգտագործման համար մինչև 18 տարեկանը:
Մելատոնինի ընդունման հետ կապված ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավ, անհանգստություն ստամոքսում, առավոտյան թուլություն, ցերեկային ժամերին` խումհար կամ “ծանր գլխի“ զգացողություն:
“Արագ լուծումը” կամ “դյուրին լուծումը” ներքին ընդունման այնպիսի մեթոդ է, որի շնորհիվ հաբը լուծվում է լեզվի վրա և այն կարելի է կուլ տալ առանց հեղուկի: Նատրոլի` արագ լուծման եզակի տեխնոլոգիան թույլ է տալիս, որ հաբերը լուծվեն մինչև 30 անգամ ավելի արագ at https://getgreendelivery.cc/, քան սովորական հաբերը:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411: