Բարձր պոտենցիա/կարողականություն, արագ գործելու էներգիա և նյարդային համակարգի պաշտպանություն:
Ձեզ թույլ և հոգնա՞ծ եք զգում: Վիտամին B-12-ը կարող է օգնել: Վիտամին B-12-ը մասնակցում է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզին, արյան կարմիր բջիջների կազմավորմանը, ինչպես նաև փոխարկում է ընդունած սնունդը նյութափոխանակության համար անհրաժեշտ էներգիայի:
Նատրոլ® Վիտամին B-12 5000 մկգ ենթալեզվայինը ապահովում է բարձր օգտակարությամբ B-12 վիտամինով` օրգանիզմի էներգետիկ մակարդակի խթանման և նյարդային համակարգի առողջության համար: Արագ լուծման մեթոդը թույլ է տալիս, որ վիտամին B-12-ն արագորեն լուծվի բերանում` առանց հեղուկի անհրաժեշտության:
Վիտամին B-12-ը (ցիանոկոբալամին) ջրալույծ վիտամին է: Վիտամին B-12-ն անհրաժեշտ է ուղեղի, նյարդերի, արյան բջիջների և օրգանիզմի բազմաթիվ այլ մասերի/օրգանների պատշաճ գործառույթի/ֆունկցիայի և զարգացման համար: Վիտամին B-12-ը մասնակցում է ԴՆԹ–ի և ՌՆԹ–ի սինթեզին: Այն նաև օգնում է առողջ վիճակում պահել նյարդային բջիջները և արյան կարմիր բջիջները:
Արագ լուծումը կամ “դյուրին լուծումն” այնպիսի մեթոդ է, որի շնորհիվ հաբը լուծվում է լեզվի վրա և այն կարելի է կուլ տալ առանց հեղուկի: Նատրոլի` արագ լուծման եզակի տեխնոլոգիան թույլ է տալիս, որ հաբերը լուծվեն մինչև 30 անգամ ավելի արագ, քան սովորական հաբերը:
Նատրոլ® Վիտամին B-12 5000մկգ ենթալեզվայինը 100% բուսական է:
Նատրոլ® Վիտամին B-12 5000 մկգ ենթալեզվայինը՝
հաղորդում է էներգիա:
նպաստում է նյարդային համակարգի առողջությանը:
ունի արագ լուծման տեխնոլոգիա:
ունի բնական ելակի հաճելի համ:
100% բուսական է:
Խթանեք օրգանիզմի բնական էներգիան Նատրոլ® Վիտամին B-12 ենթալեզվայինի միջոցով:
Հատկությունները` ապահովում է օրգանիզմը վիտամին B-12-ով` նպաստելով էներգետիկ մակարդակի խթանմանը և նյարդային համակարգի առողջությանը: Ունի բնական ելակի համ: 100% բուսական է:
Թողարկման ձևը՝ 100 հաբ:
Օգտագործման ցուցումներ՝ ընդունել 1 հաբ օրը 1 անգամ` ուտելու ընթացքում: Լավագույն արդյունք ստանալու համար թույլ տվեք, որ հաբը լուծվի բերանում, նախքան կուլ տալը: Հաբն ընդունելիս ջուր անհրաժեշտ չէ:
Բաղադրությունը` վիտամին B-12 (ցիանոկոբալամին) – 5,000 մկգ:
Այլ բաղադրիչներ՝ քսիլիտ, ցելյուլոզի խեժ, PVP, բնական ելակի համային հավելանյութ, ճակնդեղի արմատափոշի, խնձորաթթու, սիլիցիում, ստեարաթթու, մագնեզիումի ստեարատ, կիտրոնաթթու, մոդիֆիկացված սննդի օսլա, մալթոդեքստրին:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, արհեստական գունանյութեր, համային հավելումներ կամ կոնսերվանտներ:
Պարունակում է ցորեն:
Օգտագործման եղանակը` ընդունել օրը 1 հաբ` ուտելու ընթացքում: Թույլ տվեք, որ հաբը լուծվի բերանում, նախքան կուլ տալը: Օգտագործելիս ջուր անհրաժեշտ չէ:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ` օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք, գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում, կամ՝ ունեք ալերգիա ցորենի կամ եգիպտացորենի հանդեպ:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411: