Վիտամին D-ի ուժը հաճելի համ ունեցող դյուրալույծ հաբերում:
Անփոխարինելի է ոսկրերի, սրտի և իմունային համակարգի առողջության համար:
Հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ վիտամին D-ն կարող է լինել որպես սննդային հավելում խորհուրդ տրվող միակ ամենակարևոր սննդարար նյութը: Ամերիկացիների մոտ 50%-ն ունի այս կարևոր սննդարար նյութի դեֆիցիտ: Վիտամին D-ն նպաստում է ամուր ոսկրերի կառուցմանը, իմունիտետի բարելավմանը, սրտի առողջությանը, առողջ ծերացմանը և այլն:
Վիտամին D3-ը վիտամին D-ի խորհուրդ տրվող ձևն է: Վիտամին D3-ը, որը հայտնի է որպես խոլեկալցիֆերոլ, վիտամին D-ի բնական տարբերակն է, որը մարմինն արտադրում web է արևի ճառագայթներից: Վիտամին D-ն անփոխարինելի է կալցիումի յուրացման համար: Բացի ամուր ոսկրերի կառուցմանը նպաստելը, վիտամին D-ն նպաստում է իմունային համակարգի, շագանակագեղձի, հաստ աղու և սրտի առողջությանը:
Նատրոլ® Վիտամին D3 դյուրալույծն առաջարկում է օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին D-ի քանակությունը ստանալու հաճելի և հարմար եղանակ: Պատրաստված է գառան բրդից ստացվող լանոլինից:
Նատրոլ® Վիտամին D3 դյուրալույծ հաբեր՝
անփոխարինելի են ոսկրերի, սրտի և իմունային համակարգի առողջության համար,
դյուրալույծ են՝ օպտիմալ արդյունքի համար,
ունեն բնական ելակի հաճելի համ, չեն պարունակում արհեստական գունանյութեր, համային հավելումներ կամ կոնսերվանտներ:
“Դյուրալույծ” հաբն այնպիսի հաբ է, որը լուծվում է լեզվի վրա և կարելի է կուլ տալ առանց հեղուկի: Նատրոլի® արագ լուծման եզակի տեխնոլոգիան թույլ է տալիս, որ հաբերը լուծվեն մինչև 30 անգամ ավելի արագ, քան սովորական հաբերը:
Հատկությունները` նպաստում է ոսկրերի ամրությանը, աջակցում է իմունային համակարգին, բարելավում է սրտի առողջական վիճակը և նպաստում առողջ ծերացմանը:
Թողարկման ձևը՝ 90 հաբ:
Բաղադրությունը` վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) – 5,000 ՄՄ:
Այլ բաղադրիչներ՝ քսիլիտ, մալթոդեքստրին, ցելյուլոզի խեժ, կրոսպովիդոն, մոդիֆիկացված սննդի օսլա, սիլիցիում, խնձորաթթու, ստեարաթթու, բնական ելակի համային հավելանյութ, ճակնդեղի արմատափոշի, մագնեզիումի ստեարատ, կիտրոնաթթու:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, արհեստական գունանյութեր, համային հավելումներ կամ կոնսերվանտներ:
Պարունակում է ցորեն:
Օգտագործման եղանակը` ընդունել օրը 1 հաբ: Թույլ տվեք, որ հաբը լուծվի բերանում, նախքան կուլ տալը: Օգտագործելիս ջուր անհրաժեշտ չէ:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Կողմնակի ազդեցությունները չափազանց շատ վիտամին D ընդունելուց՝ կայուն սրտխառնոց, փսխում, վատ ախորժակ/ախորժակի անկում, քաշի կորուստ, հաճախամիզություն, դեպրեսիա, գլխացավ, քնկոտություն կամ ցավի զգացողություն:
Հատուկ ցուցումներ` օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք, գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում, կամ՝ ունեք ալերգիա ցորենի կամ եգիպտացորենի հանդեպ: Նախատեսված չէ օգտագործման համար մինչև 12 տարեկանը, ինչպես նաև՝ հղիության կամ կրծքով կերակրման շրջանում: Խորհուրդ չի տրվում օգտագործել՝ լյարդի, երիկամների, ոսկրերի, արյունատար անոթների, սրտի կամ թոքերի հիվանդությունների, ինչպես նաև՝ կալցիումի խանգարման դեպքերում:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411։