Օգտագործման ոլորտը՝ խորհուրդ է տրվում մեծերին, որպես կենսաբանորեն ակտիվ սննդային
հավելում, կոկորդի չորությունը վերացնելու, շնչառությունը հեշտացնելու և օրգանիզմի
պաշտպանունակությունը խթանելու համար:
Յուրաքանչյուր լոզանը (2,5գ) պարունակում է`
Տաքդեղ երկարի հանուկ -25 մգ,
Պղպեղ սևի հանուկ – 20 մգ,
Ալպինիա գալանգի հանուկ – 20 մգ,
Ռազինայի հանուկ – 18 մգ,
Քրքում երկարի հանուկ -15 մգ,
Կոճապղպեղի հանուկ – 12 մգ,
Մատուտակ հարթի հանուկ – 10 մգ,
Ադատոդա անոթավորի հանուկ -5 մգ,
Տերմինալիա հեբուլայի հանուկ – 5 մգ,
Տերմինալիա բելերիկի հանուկ – 5 մգ:
Հավելյալ բաղադրամասեր` շաքարի հիմք, մեղր, կիտրոնի համ, մենթոլ, տարտրազին (E102):
Ակտիվ նյութերի ազդեցությունը`
Երկար պղպեղն ունի հակաբակտերիալ, հակաալերգիկ հատկություններ, ցուցաբերում է հակահազային և ընդհանուր տոնուսավորող ազդեցություն:
Սև պղպեղը մաքրում է վերին շնչուղիները, նրա մաս կազմող պիպերինը ունի խորխաբեր և հակաբորբոքային ազդեցություն:
Ալպինիա գալանգն օժտված է մանրէասպան ազդեցությամբ, ունի հակաբորբողային և խորխաբեր հատկություններ:
Ռազինան ցուցաբերում է սպազմոլիտիկ, խորխաբեր և հակամանրէային
ազդեցություն:
Քրքում երկարն ունի հակաբորբոքային և հակահիստամինային ազդեցություն:
Կոճապղպեղն ունի հակաբորբոքային, սպազմոլիտիկ, ցավազրկող, քրտնարտադրությունը խթանող,
տոնուսավորող ազդեցություն, ամրացնում է իմունիտետը:
Մատուտակ հարթն ունի երկարատև խորխաբեր, հակաբորբոքային,
սպազմոլիտիկ, հակաալերգիկ ազդեցություն:
Ադատոդա անոթավորն ունի խորխաբեր ազդեցություն շնորհիվ խորխի մածուցիկության
նվազեցման, ակտիվացնում է լորձաթաղանթի մաքրումը, օժտված է սպազմոլիտիկ և
հակաբորբոքային ազդեցությամբ:
Տերմինալիա հեբուլան ամրացնում է իմունիտետը, ակտիվացնում է օրգանիզմի
պաշտպանողականությունը:
Տերմինալիա բելերիկն օժտված է հակաօքսիդանտային և տոնուսավորող հատկություններով,
նպաստում է լորձի լուծմանը և բրոնխներից հեռացմանը:
Օգտագործման եղանակը` մեծահասակները ` մեկ լոզան յուտաքանչյուր 2-3 ժամը մեկ, մինչև 12
լոզան 24 ժամվա ընթացքում:
Հակացուցումներ` անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմանբ:
Պահպանման պայմանները` պահել 25°C-ից ցածր ջերմաստիճանում չոր, մութ և երեխաների
համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Իրացման պայմանները` դեղատների և մասնագիտացված խանութների, առևտրային բաժինների միջոցով:
Պետական գրանցման վկայական՝ KZ.16.01.98.003.R.000722.07.21 առ 26.07.2021թ.