• Կապ
Doctor Shop Doctor Shop
2 items ֏9,000
Menu
Doctor Shop Doctor Shop
2 items ֏9,000
Browse Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • PROTEIN SUPER WHAY
    • ՆԱՏՐՈԼ
    • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
View cart “ԴԱՐՉԻՆ, ՔՐՈՄ ԵՎ ԲԻՈՏԻՆ (60 հաբ)” has been added to your cart.
Click to enlarge
Home Վիտամիններ և սննդային հավելումներ ՍԻՆԱՄՈՆ ԲԻՈՏԻՆ ՔՐՈՄ (60 հաբ)
ՎԻՏԱՄԻՆ B-12 (100 հաբ) ֏16,950
Back to products
ՄԻԼՔ ԹԻՍԹԵԼ ԱԴՎԱՆՏԱԺ (ՍԻԼԻՄԱՐԻՆ ) (60 պատիճ) ֏10,400
Նատրոլ

ՍԻՆԱՄՈՆ ԲԻՈՏԻՆ ՔՐՈՄ (60 հաբ)

֏13,920

Նատրոլ® Դարչին-բիոտին-քրոմը ներկայացնում է դարչինի, բիոտինի և Քրոմաքս®-ի (Chromium Picolinate) հզոր, եռակի ազդեցությամբ բանաձև, որը նպաստում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի փոխանակությանը՝ օգնելով պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում:

Stock Available

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • About brand
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Եռակի ազդեցությամբ աջակցություն գլյուկոզայի փոխանակությանը՝

1) դարչին – ապահովում է բնական հակաօքսիդանտ պաշտպանություն

2) Քրոմաքս® (Chromium Picolinate) – համադրվելով ինսուլինի հետ՝ խթանում է նյութափոխանակությունը

3) բիոտին – նպաստում է սպիտակուցների և ճարպերի փոխանակությանը:

Նատրոլ® Դարչին-բիոտին-քրոմը ներկայացնում է դարչինի, բիոտինի և Քրոմաքս®-ի (Chromium Picolinate) հզոր, եռակի ազդեցությամբ բանաձև, որը նպաստում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի փոխանակությանը՝ օգնելով պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում: Քրոմը ներգործում է ինսուլինի հետ համատեղ՝ որպես օրգանիզմի՝ գլյուկոզայի փոխանակությունը կարգավորող բնական մեխանիզմի կենսունակ բաղադրիչ:

Նատրոլ® Դարչին-բիոտին-քրոմ.

  • նպաստում է գլյուկոզայի փոխանակությանը
  • նպաստում է սպիտակուցների և ճարպերի փոխանակությանը
  • 100% բուսական է
  • սննդային հավելում է

Դարչինի հանուկը ջրասպիրտային մզվածք է. սպիրտը պահպանում է ամբողջականությունը և ձերբազատում է ակտիվ բաղադրանյութերից մի քանիսը: Այնուհետև սպիրտը հեռացվում է զտման միջոցով՝ վերջնական արտադրանք ստանալու համար:

Հատկությունները` օգնում է պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում: Նպաստում է սպիտակուցների և ճարպերի փոխանակությանը: 100% բուսական է:

Թողարկման ձևը՝ 60 հաբ:

Բաղադրությունը` դարչինի հանուկ- 500 մգ, բիոտին – 1500 մկգ, քրոմ- 100 մկգ:

Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:

Օգտագործման ցուցումներ՝ ընդունել  1 հաբ օրը  2 անգամ` ուտելու ընթացքում:

Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք կամ գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում:

Այլ բաղադրիչներ՝ ցելյուլոզ, դիբասիկ կալցիումի ֆոսֆատ, մեթիլցելյուլոզ, ցելյուլոզի խեժ, մալթոդեքստրին, սիլիցիում, ստեարաթթու, մագնեզիումի ստեարատ, գլիցերին, բնական սննդային ջնարակ:

Չի պարունակում՝  կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, հացահատիկ, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, արհեստական գունանյութեր կամ համային հավելումներ, ավելացված շաքար, օսլա կամ կոնսերվանտներ:

Պահպանման  պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը` 3 տարի, տես տարայի վրա:

Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411:

About brand

B-ԿՈՄՊԼԵՔՍ (90 հաբ)

֏13,790
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Օմեգա -3 ձկան յուղ 1000մգ

֏13,790
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

ԱԼՖԱ ԼԻՊՈՅԱԹԹՈՒ 45 պատիճ

֏12,900
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

«ՆԱՏՐՈԼ»՝  ԱՆԶԻՋՈՒՄ ՈՐԱԿ  35  ՏԱՐԻ  ՇԱՐՈՒՆԱԿ

«Նատրոլը» ավելի քան 35 տարվա Պատշաճ արտադրական գործունեությամբ վիտամիններ և կենսաակտիվ սննդային հավելումներ արտադրող ընկերություն է, որն իր հետևողականությամբ արժանացել է Ամերիկայի Միացյալ Նահագներում ընդունված ամենաբարձր «A» վարկանիշին՝ «Բնական արտադրանքների ասոցիացիայի» կողմից (անկախ արդյունաբերական ասոցիացիա, որը պատասխանատու է վիտամինների և կեսաակտիվ սննդային հավելումների սերտիֆիկացման համար):

«Նատրոլ» ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցում արդյունաբերության մեջ՝ որակի ապահովման իր չափազանց ընդգրկուն և կատարելագործված ծրագրով: «Նատրոլը» պատրաստ է մշտապես ապահովելու իր ապառողին ամենաբարձրորակ, ամենաարդյունավետ, բացարձակապես մաքուր և անվնաս արտադրանքով:

«Նատրոլն» իրականացնում է որակի վերահսկման խիստ ստուգումներ արտադրական ամբողջ պրոցեսի ընթացքում` սկսած որակավորված մատակարարների ընտրությունից մինչև լավագույն բաղադրիչների ձեռքբերումը:

Արտադրական ամբողջ գործընթացում որակի ստուգման և վերահսկման բազմաթիվ անցակետերն ապահովում են «Նատրոլի» պատրաստի արտադրանքի մանրակրկիտ փորձաքննությունը: «Նատրոլ» ընկերությունն  անում է ամեն հնարավորը` մանրակրկիտ փորձաքննության ենթարկելով պատրաստի արտադրանքը,  որպեսզի երաշխավորվի արտադրանքի բոլոր բաղադրիչների` սպառողին անհրաժեշտ արդյունավետության մակարդակը արտադրանքի պիտանիության ժամկետում:

«Նատրոլը» երաշխավորում է, որ իր յուրաքանչյուր արտադրանքի պարագայում տարայի պարունակությունը համապատասխանում է պիտակի վրա նշվածին՝ արտադրանքի պիտանիության ժամկետում: Նատրոլ ընկերության համար որակն առաջնային է. այստեղ բծախնդրորեն հոգ են տանում, որպեսզի սպառողն ապահովված լինի առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը բարելավող արտադրանքով:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare

ՄԵԼԱՏՈՆԻՆ 3ՄԳ (90 հաբ)

֏10,980
Նատրոլ® Մելատոնինն օգնում է պարբերական անքնության ժամանակ, նպաստում գիշերային հանգստին և բարելավում ընդհանուր առողջական վիճակը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

Մելատոնին պլյուս B6 (30 պատիճ)

֏3,000
Օգտագործման ոլորտը՝ որպես կենսակտիվ սննդային հավելում ապահովում է առողջ քուն, ամրացնում է իմունիտետը, աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

ՎԻՏԱՄԻՆ B-12 (100 հաբ)

֏16,950
Նատրոլ® Վիտամին B-12 5000 մկգ ենթալեզվայինը ապահովում է բարձր օգտակարությամբ B-12 վիտամինով` օրգանիզմի էներգետիկ մակարդակի խթանման և նյարդային համակարգի առողջության համար:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
    • Առաքում և Վճարում
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Վերադարձի պայմանները
    © Copyright 2020. All Rights Reserved. Vansteam
    • Menu
    • Categories
    • Վիտամիններ և սննդային հավելումներ
      • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
      • PROTEIN SUPER WHAY
      • ՆԱՏՐՈԼ
      • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
    • Մազերի խնամք
    • Ախտահանիչ նյութեր
      • ԱՆԻՈՍ
      • ԱՅԼ
    • Գլխավոր էջ
    • Տեսականի
    Shopping cart
    Close