Կիրառման ոլորտը` Oգտագործման համար պատրաստի թափանցիկ լուծույթ է: Օգտագործվում է փրփուրի տեսքով և նախատեսված է բժշկական սարքերի, գործիքների և այլ փոքր մակերեսների համար:
Ակտիվ բաղադրամասեր ` 0,14% դիդեցիլդիմեթիլամոնիումի քլորիդ, 0,096% պոլիհեքսամեթիլենբիգուանիդի հիդրոքլորիդ, ինչպես նաև, օժանդակ բաղադրամասեր:
Օգտագործման ցուցումներ` Նախատեսված է նախապես մաքրված այն բժշկական նշանակության առարկաների, փոքր մակերեսների համար, որոնք չեն ախտահանվում ընկղմման եղանակով (ստետոսկոպեր, մալուխներ, ճնշաչափեր, գլյուկոմետրեր և այլն):Հատկապես նախընտրելի է օգտագործել այն գործիքների համար որոնք պարունակում են ապակիներ:
Օգտագործման կանոններ`
1. Նախապես մաքրել բժշկական սարքը, գործիքը կամ այլ փոքր մակերեսները:
2. Փոշեցրել նյութը ախտահանվող մակերեսների վրա հավասար շերտով:
3. Ախտահանման պահաժամը` 15րոպե:
Նկարագրություն` Անգույն, թափանցիկ հեղուկ , pH-ը +20°C-ում մոտ 6 է:

