«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնի պատրաստման հիմք են հանդիսացել միջնադարյան Հայաստանի բժշկական ձեռնարկները, որտեղ մանրամասն նկարագրված են տարբեր բույսերի բուժիչ հատկությունները:
Ուսումնասիրելով պահպանված միջնադարյան հայ բժշկագիտական այդ տեքստերը, մեր մասնագետները կարողացան ստանալ Գառնի լոսյոնը՝ նախատեսված մազաթափության և ճաղատության դեմ:
«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը, պատրաստված է հնագույն և եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքների դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի և կատվալեզվի թուրմերից:
Շնորհիվ յուրահատուկ բաղադրության, «ԳԱՌՆԻ» լոսյոնը կիրառվում է մազաթափության և ճաղատության դեմ:
Օգտագործել օրը մեկ անգամ 1-2 մլ չափաքանակով (1 մլ-ը համապատասխանում է 8 սեղմումի): Օգտագործումից հետո անմիջապես լվանալու անհրաժեշտություն չկա: Օգտագործել 4-8 շաբաթ: