Օգտագործման ոլորտը՝ Խորհուրդ է տրվում որպես կենսաբանորեն ակտիվ հավելում՝ B խմբի վիտամինների լրացուցիչ աղբյուր։
Օգտագործման եղանակը՝ Մեծահասակներին՝ օրական 1 անգամ, 1 դեղահաբ՝ ուտելու ընթացքում։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Պահպանման պայմանները՝ պահել չոր, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, երեխաներին անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:
Խորհուրդ է տրվում՝ Նյարդային լարվածության դեպքում։ Սթրեսի և անհանգստության դեպքում։ Անքնության դեպքում։ Մկանային ցավերի և կծկումների դեպքում։ Գլխացավերի դեպքում։ Հոգնածության և էներգիայի պակասի դեպքում։
Հիմնական ազդեցությունները ` Աջակցում է նյարդային համակարգի բնականոն աշխատանքին։ Նպաստում է էներգիայի արտադրությանը։ Օգնում է նվազեցնել հոգնածությունը։ Պահպանում է մաշկի, մազերի և եղունգների առողջությունը։ Մասնակցում է արյունաստեղծ գործընթացներին։ Աջակցում է նյութափոխանակությանը։ Նպաստում է իմունային համակարգի բնականոն գործունեությանը։ Օգնում է պահպանել հիշողությունն ու կենտրոնացումը։
Պիտանիության ժամկետը` 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Բաղադրություն` (1 դեղահաբում) • Վիտամին B1 — 5 մգ • Վիտամին B2 — 6 մգ • Վիտամին B3 — 60 մգ • Վիտամին B5 — 10 մգ • Վիտամին B6 — 6 մգ • Վիտամին B7 — 150 մկգ • Վիտամին B9 — 400 մկգ • Վիտամին B12 — 9 մկգ
Իրացման վայրերը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ:

