Նատրոլ® Ուղեղի արագ աշխատանք և հիշողության ամրապնդում® –ը փորձաքննությամբ ստուգված վիտամինների, հանքային և հատուկ սննդարար նյութերի հզոր խառնուրդ է, որն օգնում է ամրապնդել հիշողությունը և մտքի ճկունությունը:
Նատրոլ® Ուղեղի արագ աշխատանք և հիշողության ամրապնդում® –ը նպաստում է՝
- կոգնիտիվ ֆունկցիայի բարելավմանը,
- հիշողության ամրապնդմանը,
- ավելի արագ մտածելուն,
- հիշողոթյան տարիքային փոփոխությունների հաղթահարմանը:
Նատրոլ® Ուղեղի արագ աշխատանք և հիշողության ամրապնդում® -ը չի պարունակում կոֆեին:
Հատկությունները` բարելավում է գիտակցության կողմից ինֆորմացիայի մշակման արագությունը, ամրապնդում է հիշողությունը:
Թողարկման ձևը՝ 60 հաբ:
Բաղադրությունը` վիտամին B1- 50 մգ, վիտամին B3- 125 մգ, վիտամին B5- 125 մգ,
վիտամին B6- 10 մգ, վիտամին B9 – 1000 մկգ, վիտամին B12- 500 մկգ, դիմեթիլամինոէթանոլի բիտարտրատ – 150 մգ, ատամնավոր գետնամուշկի հանուկ- 7.5 մգ, hուպերզին A – 75 մկգ, սոյայի ֆոսֆոլիպիդներ – 83 մգ, ֆոսֆատիդիլսերին – 25 մգ:
Այլ բաղադրիչներ՝ ցելյուլոզ, մոնո և դիգլիցերիդներ, եղջերենի, դիբասիկ կալցիումի ֆոսֆատ, ցելյուլոզի խեժ, դեքստրոզ, ստեարաթթու, սիլիցիում, մագնեզիումի ստեարատ, մեթիլցելյուլոզ, բնական սննդային ջնարակ, դեքստրին, գլիցերին:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, ցորեն, գետնանուշ, խմորիչ, արհեստական գունանյութեր, համային հավելումներ, ավելացված շաքար կամ օսլա:
Պարունակում է սոյա:
Օգտագործման ցուցումներ՝ ընդունել 1 հաբ՝ օրը 2 անգամ, ցանկալի է առավոտյան և կեսօրին` ուտելու ընթացքում: Չգերազանցել խորհուրդ տրվող օրական չափաբաժինը:
Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք կամ ունեք ալերգիա սոյայի կամ եգիպտացորենի հանդեպ: Նախատեսված չէ օգտագործման համար մինչև 18 տարեկանը, ինչպես նաև՝ հղիության, կրծքով կերակրման շրջանում:
Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 2 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411:
