• Կապ
Doctor Shop Doctor Shop
1 item ֏10,400
Menu
Doctor Shop Doctor Shop
1 item ֏10,400
Browse Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • PROTEIN SUPER WHAY
    • ՆԱՏՐՈԼ
    • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
View cart “ՄԻԼՔ ԹԻՍԹԵԼ ԱԴՎԱՆՏԱԺ (ՍԻԼԻՄԱՐԻՆ ) (60 պատիճ)” has been added to your cart.
Click to enlarge
Home Վիտամիններ և սննդային հավելումներ D3 Վիտ K2 (30 պատիճ)
Ալիգրա (14 պատիճ) ֏3,000
Back to products
ՑԻՆԿ + ՎԻՏԱՄԻՆ C և D (30 հաբ) ֏4,180
Ալֆա Վիտամինս

D3 Վիտ K2 (30 պատիճ)

֏3,800

Վիտամին D3 և K2 լրացուցիչ աղբյուր իմունիտետը ամրապնդելու, մրսածության և վարակիչ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար:

Stock Available

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • About brand
  • Shipping & Delivery
Նկարագրություն

D3 Վիտ K2

Օգտագործման ոլորտը՝  վիտամին D3 և K2 լրացուցիչ
աղբյուր իմունիտետը ամրապնդելու, մրսածության և վարակիչ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար: Այն նպաստում է
ճիշտ կեցվածքի, առողջ ոսկրերի և ատամների ձևավորմանը, մկանների ամրապնդմանը, նվազեցնում է օստեոպորոզի առաջացման
վտանգը, նպաստում է կալցիումի նորմալ ներծծմանը և յուրացմանը օրգանիզմում, մասնակցում է արյան ճնշման և սրտի
աշխատանքի կարգավորմանը և անոթների էլաստիկության պահպանմանը:

Չի հանդիսանում դեղ:

Ակտիվ բաղադրամասերի պարունակությունը 1 պատիճում`Վիտամին D3 (որպես խոլեկալցիֆերոլ) – 2000 ՄՄ (50 մկգ), վիտամին K2 – 90 մկգ:

Օժանդակ նյութեր`՝ մալտոդեքստրին կլինտոզա, դիկալցիումի ֆոսֆատ, մագնեզիումի ստեարատ, ժելատին:

Ակտիվ բաղադրամասերի ազդեցությունը`՝D3-ը կենսական, ճարպալույծ վիտամին է, որն անհրաժեշտ է մարդկային օրգանիզմի գրեթե բոլոր օրգան համակարգերի պատշաճ գործունեության համար: Հիմնական խնդիրն է կարգավորել կալցիումի և ֆոսֆորի
փոխանակումը: Վերջինս ապահովում է ոսկրային կմախքի պատշաճ աճ և ձևավորում, ճիշտ կեցվածքի ձևավորում և մկանների
ամրացում: Մեծահասակների համար վիտամին D3-ի մասնակցությունն անփոխարինելի է արյան ճնշման կարգավորման,
սրտանոթային համակարգի աշխատանքի, վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորման, ոսկրերի խտության ամրապնդման և
օստեոպորոզի կանխարգելման գործում: Վիտամին K2-ը ներգրավված է կալցիումի նյութափոխանակության և ոսկորներ հասցնելու
մեխանիզմում, ակտիվացնում է հատուկ սպիտակուց օստեոկալցինը, որն առանցքային դեր է խաղում ոսկորների և հոդերի կառուցման
գործընթացում, նվազեցնում է օստեոպորոզի վտանգը և կոտրվածքների հավանականությունը, ինչը կարևոր է դաշտանադադարի
ընթացքում գտնվող կանանց համար: Կալցիումի մի մասը, որը հնարավոր չէ օգտագործել, կարող է նստել անոթի պատին կամ փափուկ
հյուսվածքներում, K2-ն անհրաժեշտ է անոթի հանքայնացումը կանխելու համար, որը կապում է չօգտագործված կալցիումը
զարկերակներում և փափուկ հյուսվածքներում:

Օգտագործման եղանակը՝ մեծերին օրական 1 պատիճ, նախընտրելի է սննդի ընդունման ժամանակ` որպես սննդային հավելում, կամ ըստ բժշկի նշանակման:

Փաթեթավորման ձևը՝ 30 պատիճ ֆլակոնում:

Հակացուցումներ՝ Անհատական գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ:

Հատուկ ցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, եթե ընդունում եք դեղատոմսով դեղեր, կամ գտնվում եք հղիության, լակտացիայի շրջանում:

Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված, չոր տեղում սենյակային ջերմաստիճանային պայմաաներում 15C°-30°C: Հեռու պահեք ջերմության, խոնավության, արևի լույսի անմիջական աղբյուրներից: Պահել երեխաների համար աահասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը 3 տարի:

Պետական գրանցման վկայական՝  AM.01.07.01.003.R.000587.06.22 առ 17.06.2022 թ.

About brand

Ալֆլեքսիլ (գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ, կոլագեն) (30 պատիճ)

֏3,800
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Կալցիումի Ցիտրատ 1500 + D (30 հաբ)

֏3,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Կոլագեն C Պրեմիում Բիոտինի հետ (60 պատիճ)

֏8,000
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին, այն դեղահաբերի, դեղապատիճների, փոշիների, նրբաքսուկների և հեղուկների արտադրող է: Ընկերությունը հանդիսանում է Միացյալ Նահանգների Բնական արտադրանքների ասոցիացիայի անդամ:
Արտադրամասերը տեղակայված են Դորալ Սիթիում, Ֆլորիդա, ԱՄՆ: Ընկերության լաբորատորիաները զինված են նորագույն տեխնոլոգիաներով և հինգ արտադրական հոսքագծերով, որոնք ունեն օրական 250,000 շիշ արտադրելու հնարավորություն: Ընկերությունն ունի զարգացման և որակի վերահսկման մասնաճյուղեր, ինչպես նաև ներքին լաբորատորիա՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական փորձաքննությունների համար:
Ընկերությունն ունի 14 000 քառակուսի մետր տարածք, որից 8 000 քառակուսի մետր տարածքը լավ օդափոխվող է: Այս հնարավորությունները ներառում են վարչական գրասենյակներ, արտադրական տարածքներ և պահեստներ:
Ընկերության հիմնական պիտակը Alfa Vitamins – ն է, որը ստեղծվել և գրանցվել է ազգային և միջազգային մակարդակներում: Նրա արտադրանքները հայտնի են իրենց բարձր որակով, քանի որ դրանց արտադրության պրոցեսում ուշադրություն է դարձվում ամեն մի մանրուքի: Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերությունը բնութագրվում է էթիկայի նորմերի խիստ պահանջկոտությամբ աշխատանքում և ինտենսիվ հետևողականությամբ դեպի արտադրության ամենաբարձր չափանիշների նորարարությունները:

Համազգային և միջազգային գործառնություններ

Ընկերությունն ունի ավելի քան 1670 մանրածախ առևտրային կետ, այդ թվում՝ ճանաչված դեղատներում, սուպերմարկետներում և այլ կոմերցիոն հաստատություններում:
Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը դեպի աշխարհի 51 երկրներ: Ընկերության լիցենզավորման և դիստրիբյուտորական բաժինը սերտորեն համագործակցում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, որպեսզի ապահովի գործողությունների իրականացումը՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրական կարգավորումներին և փաստաթղթերին համապատասխան:
Որակի վերահսկման ընթացակարգը
Ալֆա Վիտամինս Լաբորատորիաներ Ինք. ընկերության Օպերացիոն պրեցեդուրաների չափորոշիչները (SOPS) համապատասխանում են դեղագործական դասի մակարդակներին և հիմնված են Պատշաճ արտադրական գործունեության (GMP) վրա` համաձայն սննդային հավելումների վերաբերյալ 21 CFR 111 փաստաթղթի: Ընկերությունն իր գործողություններում հետևում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA), Գյուղատնտեսության վարչության և Միացյալ Նահանգների ֆարմակոպեայի (USP) կողմից հաստատված ուղեցույցներին:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare

ԲԻՈՏԻՆ (60 հաբ)

֏13,740
Նատրոլ® Բիոտին ենթալեզվայինը սննդային հավելում է, որը նպաստում է մաշկի առողջությանը, փայլուն, խիտ մազերին և ամուր եղունգներին, ինչպես նաև` նյարդերի և մարսողական համակարգի առողջությանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

Մուլտի Մեն (30 հաբ)

֏3,000
Multi Men հաբեր - վիտամինա - միներալային կոմպլեքս, որը կնպաստի տղամարդկանց առողջության պահպանմանը, աշխատունակության բարձրացմանը և կենսական ակտիվությանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

ՍԵԴԱՏԻՎ ՊԼՅՈՒՍ (30 պատիճ)

֏4,100
ՍԵԴԱՏԻՎ ՊԼՅՈՒՍԸ հանում է նյարդային լարվածությունը,թողնում է հանգստացնող ազդեցություն,նպաստում է քնի բարելավման,նպաստում է իմունիտետի բարելավմանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
    • Առաքում և Վճարում
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Վերադարձի պայմանները
    © Copyright 2020. All Rights Reserved. Vansteam
    • Menu
    • Categories
    • Վիտամիններ և սննդային հավելումներ
      • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
      • PROTEIN SUPER WHAY
      • ՆԱՏՐՈԼ
      • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
    • Մազերի խնամք
    • Ախտահանիչ նյութեր
      • ԱՆԻՈՍ
      • ԱՅԼ
    • Գլխավոր էջ
    • Տեսականի
    Shopping cart
    Close