GARLIC ODORLESS 2000 MG
Օգտագործման ոլորտը՝ խորհուրդ է տրվում, որպես կենսաակտիվ սննդային հավելում: Նպաստում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակի կարգավորմանը, նպաստում է սրտանոթային համակարգի առողջությանը, ամրացնում է իմունիտետը, օժտված է հակաօքսիդանտային և հակամանրէային ազդեցությամբ:
Ակտիվ բաղադրամասը 2 պատիճում ՝ սխտոր առանց հոտի (Ալլիում սատիվում – սոխուկ) (20 մգ սխտորի յուղի խտանյութից) 2000 մգ:
Հավելյալ բաղադրամասեր՝ սոյայի յուղ, ժելատին, գլիցերին, մաքրված ջուր:
Օգտագործման եղանակը՝ մեծերին օրական մեկ անգամ 2 պատիճ, ցանկալի է ուտելու ընթացքում:
Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:
Հատուկ ցուցումներ՝ հղիության կամ լակտացիայի ընթացքում ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:
Փաթեթավորման ձևը՝ 30,60;90;100;120 պատիճ ֆլակոնում:
Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°c մինչև 30°c ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Պետական գրանցման վկայական՝ AM.01.01.01.003.E.000025.09.18 առ 26.09.2018 թ