• Կապ
Doctor Shop Doctor Shop
2 items ֏6,000
Menu
Doctor Shop Doctor Shop
2 items ֏6,000
Browse Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • PROTEIN SUPER WHAY
    • ՆԱՏՐՈԼ
    • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
View cart “Մելատոնին պլյուս B6 (30 պատիճ)” has been added to your cart.
Click to enlarge
Home Վիտամիններ և սննդային հավելումներ ԳԼՅՈՒԿՈԶԱՄԻՆ, ԽՈՆԴՐՈԻՏԻՆ, ՄՍՄ (90 հաբ)
ԴՀԷԱ (60 հաբ) ֏10,500
Back to products
ԲԻՈՏԻՆ (60 հաբ) ֏13,740
Նատրոլ

ԳԼՅՈՒԿՈԶԱՄԻՆ, ԽՈՆԴՐՈԻՏԻՆ, ՄՍՄ (90 հաբ)

֏17,000

Նատրոլն® օպտիմիզացրել է հոդերի առողջության կլինիկորեն փորձարկված երեք ամենահզոր բաղադրիչները` ապահովելու համար հոդերի ճկունությունը, ամրությունն ու հարմարավետությունը:

Stock Available

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • About brand
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Նատրոլն® օպտիմիզացրել է հոդերի առողջության կլինիկորեն փորձարկված երեք ամենահզոր բաղադրիչները` ապահովելու համար հոդերի ճկունությունը, ամրությունն ու հարմարավետությունը:

Գլյուկոզամինը, որը կոչվում է նաև խիտոզամին, բնական նյութ է, որն առկա է մեր աճառային հյուսվածքում: Գլյուկոզամինն  առավել հաճախ օգտագործվում է արթրիտով պայմանավորված հոդացավերը մեղմելու համար: Գլյուկոզամինը նպաստում է աճառային հյուսվածքի ռեգեներացիային և վերակառուցմանը:

Խոնդրոիտինն առկա է մեր շարակցական հյուսվածքում: Առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ խոնդրոիտին պարունակող սննդային հավելումների օգտագործումը նվազեցնում է ցավը և ցավազրկողների անհրաժեշտությունը և բարձրացնում հոդերի շարժունակությունը: Խոնդրոիտինը նպաստում է միջհոդային հեղուկի (սինովիալ հեղուկի) արտադրմանը: Խոնդրոիտինը` որպես սննդային հավելում, օստեոարթրիտի բուժման ժամանակ կիրառվող հայտնի միջոց է:

Օստեոարթրիտը` արթրիտի ամենատարածված ձևերից մեկն է, որն առաջանում է աճառների հյուծվածության հետևանքով: Օստեոարթրիտը շատ տարածված երևույթ է` հատկապես տարիքի հետ կապված: Օստեոարթրիտի պատճառներից են` հոդերի ծերացումը, նախկինում ունեցած վնասվածքները, ճարպակալումը և այլն: Օստեոարթրիտի ախտանշաններից են` հոդացավերը և հոդերի կարկամությունը: Օստեոարթրիտը կարող է ախտահարել ցանկացած հոդ` ձեռքի, դաստակի, պարանոցի, մեջքի, ծնկան կամ կոնքազդրի:

Գլյուկոզամինն ու խոնդրոիտինը հոդերի առողջության պահպանման կարևորագույն բաղադրիչներն են. համատեղ հանդես գալու դեպքում` դրանք ապահովում են հոդերի հարմարավետությունը, ճկունությունը և ամրությունը:

ՄՍՄ (մեթիլսուլֆոնիլմեթանը)  օրգանիզմում առկա բնական միացություն է, որն օգնում է պահպանել հոդի հյուսվածքի էլաստիկությունը: ՄՍՄ-ն առավել հաճախ օգտագործվում է հոդերի ցավը և այտուցը բուժելու համար:

Հոդերի ֆունկցիայի և աճառի կառուցման համար անհրաժեշտ սննդարար նյութեր արտադրելու օրգանիզմի կարողությունն աստիճանաբար նվազում է` տարիքի հետ կապված:

Արթրիտը` հոդաբորբը, հաճախ հանդիպող` հոդի բորբոքային հիվանդություն է: Գոյություն ունեն արթրիտի շատ ձևեր: Արթրիտի տարածված ախտանշաններն են` հոդերի բորբոքումը, ցավը և կարկամությունը:

Նատրոլի® Գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ–ի գործողությունն ուղղված է այդ միտումների հակադարձմանը:  Գլյուկոզամինը, խոնդրոիտինը և ՄՍՄ–ը փորձարկված երեք ամենահզոր բաղադրիչներն են, որոնք անհրաժեշտ են աճառի և հոդի հյուսվածքների առողջության համար:

Նատրոլ® Գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ (կատարյալ եռյակ հոդերի համար).

  • գլյուկազամինը նպաստում է աճառային հյուսվածքի ռեգեներացիային և վերակառուցմանը:
  • խոնդրոիտինը նպաստում է միջհոդային հեղուկի (սինովիալ հեղուկի) արտադրմանը:
  • ՄՍՄ-ը նպաստում է հոդի հյուսվածքի էլաստիկությանը:

Նատրոլի խոնդրոիտինը կենդանական ծագման է:

Նատրոլի գլյուկոզամինը ստացված է խեցգետնակերպերի պատյանից:

Նատրոլը® կիրառում է որակի խիստ վերահսկողություն յուրաքանչյուր կենսաակտիվ սննդային հավելումի արտադրման պարագայում և վստահեցնում է, որ դրանց բաղադրիչները չեն պարունակում  BSE (խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա) և ծանր մետաղներ:

Հատկությունները` նպաստում է հոդերի ճկունությանը, ամրացմանը, հարմարավետությանը, ինչպես նաև՝ հոդերի շարակցական հյուսվածքի վերականգնմանը:

Թողարկման ձևը՝ 90 հաբ:

Բաղադրությունը` գլյուկոզամինի HCL – 500 մգ, խոնդրոիտինի սուլֆատ – 400 մգ, մեթիլսուլֆոնիլմեթան (ՄՍՄ) – 83 մգ:

Այլ բաղադրիչներ՝ ցելյուլոզ, ստեարաթթու, ցելյուլոզի խեժ, սիլիցիում, մեթիլցելյուլոզ, մագնեզիումի ստեարատ, գլիցերին:

Պարունակում է խեցգետնակերպեր (ծովախեցգետին և մանր ծովախեցգետին):

Չի պարունակում՝  կաթ, ձու, ձուկ, անտառային ընկույզ, գետնանուշ, ցորեն, սոյայի հատիկներ, խմորիչ, եգիպտացորեն, արհեստական գունանյութեր, համային հավելումներ, ավելացված շաքար, օսլա կամ կոնսերվանտներ:

Օգտագործման եղանակը` ընդունել  1 հաբ` օրը  3 անգամ, ուտելու ընթացքում:

Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:

Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք: Նախատեսված չէ օգտագործման համար հղիության և կրծքով կերակրման շրջանում:                                                                                                                                          

Պահպանման  պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը` 3 տարի, տես տարայի վրա:

Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411:

About brand

B-ԿՈՄՊԼԵՔՍ (90 հաբ)

֏13,790
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

Օմեգա -3 ձկան յուղ 1000մգ

֏13,790
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

ԲԻՈՏԻՆ (60 հաբ)

֏13,740
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick view
Add to wishlist

«ՆԱՏՐՈԼ»՝  ԱՆԶԻՋՈՒՄ ՈՐԱԿ  35  ՏԱՐԻ  ՇԱՐՈՒՆԱԿ

«Նատրոլը» ավելի քան 35 տարվա Պատշաճ արտադրական գործունեությամբ վիտամիններ և կենսաակտիվ սննդային հավելումներ արտադրող ընկերություն է, որն իր հետևողականությամբ արժանացել է Ամերիկայի Միացյալ Նահագներում ընդունված ամենաբարձր «A» վարկանիշին՝ «Բնական արտադրանքների ասոցիացիայի» կողմից (անկախ արդյունաբերական ասոցիացիա, որը պատասխանատու է վիտամինների և կեսաակտիվ սննդային հավելումների սերտիֆիկացման համար):

«Նատրոլ» ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցում արդյունաբերության մեջ՝ որակի ապահովման իր չափազանց ընդգրկուն և կատարելագործված ծրագրով: «Նատրոլը» պատրաստ է մշտապես ապահովելու իր ապառողին ամենաբարձրորակ, ամենաարդյունավետ, բացարձակապես մաքուր և անվնաս արտադրանքով:

«Նատրոլն» իրականացնում է որակի վերահսկման խիստ ստուգումներ արտադրական ամբողջ պրոցեսի ընթացքում` սկսած որակավորված մատակարարների ընտրությունից մինչև լավագույն բաղադրիչների ձեռքբերումը:

Արտադրական ամբողջ գործընթացում որակի ստուգման և վերահսկման բազմաթիվ անցակետերն ապահովում են «Նատրոլի» պատրաստի արտադրանքի մանրակրկիտ փորձաքննությունը: «Նատրոլ» ընկերությունն  անում է ամեն հնարավորը` մանրակրկիտ փորձաքննության ենթարկելով պատրաստի արտադրանքը,  որպեսզի երաշխավորվի արտադրանքի բոլոր բաղադրիչների` սպառողին անհրաժեշտ արդյունավետության մակարդակը արտադրանքի պիտանիության ժամկետում:

«Նատրոլը» երաշխավորում է, որ իր յուրաքանչյուր արտադրանքի պարագայում տարայի պարունակությունը համապատասխանում է պիտակի վրա նշվածին՝ արտադրանքի պիտանիության ժամկետում: Նատրոլ ընկերության համար որակն առաջնային է. այստեղ բծախնդրորեն հոգ են տանում, որպեսզի սպառողն ապահովված լինի առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը բարելավող արտադրանքով:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare

Մելատոնին պլյուս B6 (30 պատիճ)

֏3,000
Օգտագործման ոլորտը՝ որպես կենսակտիվ սննդային հավելում ապահովում է առողջ քուն, ամրացնում է իմունիտետը, աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

ԴԱՐՉԻՆ, ՔՐՈՄ ԵՎ ԲԻՈՏԻՆ (60 հաբ)

֏6,000
Cinnamon, Chromium & Biotin կոմպլեքսը խորհուրդ է տրվում որպես կանխարգելիչ միջոց հետեւյալ հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ տիպի I եւ II, հիպոգլիկեմիկ իրավիճակներ, գիրություն, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ժամանակ (հիպերտոնիա, աթերոսկլերոզ), հիպոտենզիա, վեգետատիվ-անոթային դիստոնիա, պոլինեւրիտ, ծայրամասային նեւրիտ, դեպրեսիվ վիճակ, իսկ բիոտինի պարունակության շնորհիվ արտադրանքն օգնում է բարելավել մաշկի, մազերի եւ եղունգների առողջությունը։
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
Compare

Օմեգա 3 Ձկան յուղ (30 պատիճ)

֏3,000
Պարունակում է 1000մգ ձկան յուղ, որի անփոխարինելի ճարպաթթուները նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազեցմանը և իմունային համակարգի աշխատանքի ընդհանուր խթանմանը:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick view
    • Առաքում և Վճարում
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Վերադարձի պայմանները
    © Copyright 2020. All Rights Reserved. Vansteam
    • Menu
    • Categories
    • Վիտամիններ և սննդային հավելումներ
      • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
      • PROTEIN SUPER WHAY
      • ՆԱՏՐՈԼ
      • ՏՐԱԶԵՍԻԼ ՊԱՍՏԻԼՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ և ՀԱԶԻ ՀԱՄԱՐ
    • Մազերի խնամք
    • Ախտահանիչ նյութեր
      • ԱՆԻՈՍ
      • ԱՅԼ
    • Գլխավոր էջ
    • Տեսականի
    Shopping cart
    Close