Օգտագործման ոլորտը՝ Դեռահասների որպես սննդային կենսաբանական ակտիվ հավելում իրացնելու համար՝ վիտամիններ A-ի, D3-ի, C-ի, B1-ի, B2-ի, B6-ի, B12-ի, K-ի, նիացինի, ֆոլաթթվի, բիոտինի, կալցիումի, ցինկի, երկաթի լրացուցիչ աղբյուր, պարունակում է վիտամին E։
Օգտագործման եղանակը՝ 7 տարեկանից բարձր երեխաներին օրական 1 հաբ ուտելուց հետո։
Հակացուցումներ՝ բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականություն:
Հատուկ ցումներ՝ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Պահպանման պայմանները՝ պահել չոր, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, երեխաներին անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:
Պիտանիության ժամկետը` 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Փաթեթավորման ձևը՝ 30 հաբ ֆլակոնում:
Ակտիվ բաղադրամասերի ազդեցությունը՝
Վիտամին A-ն անհրաժեշտ է լավ տեսողության համար, բարձրացնում է լորձաթաղանթների պաշտպանիչ ֆունկցիան, լիմֆոցիտների (իմունային բջիջների) ակտիվությունը, արագացնում է հյուսվածքների ապաքինման գործընթացը, նպաստում է աճին և զարգացմանը և պաշտպանում է շնչառական հիվանդություններից։
Վիտամին D-ն բարձրացնում է դիմադրողականությունը վիրուսային հիվանդությունների նկատմամբ, կանխում է ռախիտի, կարիեսի և լնդերի պաթոլոգիաների զարգացումը, պաշտպանում է օստեոպորոզից և արագացնում կոտրվածքների ապաքինումը։
Վիտամին E-ն պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների ազդեցությունից, ինչը հատկապես կարևոր է դեռահասության շրջանում, երբ բջիջները հավելյալ սթրեսի են եմթարկվում: Ամրացնում է իմունային համակարգը, բարելավում է սնուցումը և բջիջների վերականգնումը, արյան շրջանառությունը։
B խմբի վիտամինները կօգնեն ամրապնդել նյարդային համակարգը, ազատվել հոգնածությունից, քնկոտությունից կամ գերգրգռվածությունից, խթանել ուղեղի աշխատանքը և ընդհանուր առմամբ բարելավել տրամադրությունը:
Վիտամին K-ն մեծ դեր է խաղում արյան մակարդման և անոթների ամրության գործում, բարելավում է վերքերի ապաքինումը և ուժեղացնում մկանների կծկումը:
Կալցիումն անհրաժեշտ է ոսկրային նյութափոխանակության, ոսկորների հանքայնացման, դենտինի և ատամի էմալի համար։
Մագնեզիումը օգնում է ճիշտ ձևավորել նյարդային, սրտանոթային և կմախքային համակարգերը և օգնում է պայքարել սթրեսի դեմ։ Ցինկն անհրաժեշտ է մարսողության, առողջ մազերի և եղունգների որակի բարելավման ,իմունային համակարգի առողջության համար:
Յոդը մասնակցում է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզին, որոնք ազդում են ուղեղի բջիջների նյութափոխանակության ինտենսիվության վրա, ինչպես նաև կարգավորում են երեխայի աճը։
Երկաթը կարևոր դեր է խաղում մարդու մարմնի աշխատանքի մեջ՝ լինելով հեմոգլոբինի հիմնական բաղադրիչը, այն ապահովում է ուղեղի հյուսվածքը թթվածնով և նպաստում է էներգիայի արտադրությանը, ազդում է ուղեղի բջիջների փոխազդեցության գործընթացների վրա, ինչը նպաստում է մտածողության, ճանաչողական ֆունկցիաների և ինտելեկտի զարգացմանը։
Պղինձը ներգրավված է տարբեր գործընթացներում՝ արյան կարմիր բջիջների արտադրություն, երկաթի կլանում, սրտի զարկերի և արյան ճնշման կարգավորում, կապ հյուսվածքի, ոսկորների և օրգանների զարգացում և պահպանում:
Մանգանն ակտիվորեն ազդում է սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի նյութափոխանակության վրա, կարգավորում է արյունաստեղծությունը, մասնակցում է ինտերֆերոնի սինթեզին՝ ամրապնդելով իմունային համակարգը։
Պետական գրանցման վկայական՝ AM.01.20.01.003.R.000018.02.24 առ 28.02.2004թ.

