Խթանե՛ք հիշողությունը և բարելավե՛ք ուղեղի ֆունկցիան Հիշողության կոմպլեքսի միջոցով
Հիշողության կոմպլեքսը պատրաստված է եզակի բանաձևով` բնական հիմնական վիտամիններից, ինչպես նաև առաջնակարգ սննդարար նյութերից, ինչպիսիք են` վինպոցետինը, գինկո բիլոբան, ֆեսֆատիդիլսերինը և հուպերզինը, որոնք օգնում են առավելագույնի հասցնել/որոնք առավելագույնս բարելավում են ուղեղի ճանաչողական ֆունկցիան և հիշողությունը:
Նատրոլ® Հիշողության կոմպլեքսը պարունակում է՝
- թիամին
- վիտամին B3
- վիտամին B6
- վիտամին B12
- ֆոլաթթու
- կալցիում
- ֆոսֆոր
- սոյայի լեցիտին
- սոյայի ֆոսֆոլիպիդային կոմպլեքս
Հուպերզին A – բարելավում է ընդհանուր մտավոր կարողությունները և ապահովում լրացուցիչ նեյրոնային պաշտպանություն:
Վինպոցետին – ավելացնում է արյան հոսքը դեպի ուղեղ և պաշտպանում ուղեղի բջիջները (նեյրոններ) վնասումից:
Գինկո բիլոբայի հանուկ – նպաստում է ուղեղի արյան շրջանառությանը և բարելավում հիշողությունը:
Գինկո բիլոբան հանրահայտ դեղաբույս է, որը նպաստում է հիշողության ամրապնդմանը և ուղեղի արյան շրջանառության բարելավմանը:
Նատրոլ® Հիշողության կոմպլեքսը պատրաստաված է եզակի բանաձևով` սննդարար նյութերից, որոնք օգնում են առավելագույնս բարելավել ուղեղի աշխատանքը և հիշողության ֆունկցիան:
Հատկությունները` օգնում է առավելագույնս բարելավել ուղեղի աշխատանքը և հիշողության ֆունկցիան: Հիշողության կոմպլեքսը 100% բուսական է:
Թողարկման ձևը՝ 60 հաբ:
Բաղադրությունը 1 չափաբաժնում (2 հաբ)` թիամին 1.5 մգ, վիտամին B 3 – 20 մգ, վիտամին B 6 – 2 մգ, ֆոլաթթու – 400 մկգ, վիտամին B 12 – 6 մկգ, կալցիում – 130 մգ, ֆոսֆոր – 105 մգ, գինկո բիլոբայի հանուկ – 120 մգ, գինկո ֆլավոնային գլիկոզիդներ – 28 մգ, տերպենային լակտոններ – 7 մգ, սոյայի լեցիտին- 100 մգ, սոյայի ֆոսֆոլիպիդային կոմպլեքս – 75 մգ, վինպոցետին – 10 մգ, ատամնավոր գետնամուշկի հանուկ-10 մգ, հուպերզին A – 92 մկգ:
Այլ բաղադրիչներ՝ ցելյուլոզ, ստեարաթթու, ցելյուլոզի խեժ, սիլիցիում, մագնեզիումի ստեարատ, մեթիլցելյուլոզ, գլիցերին, մալթոդեքստրին, կարնաուբայի մոմ:
Պարունակում է սոյա:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, ցորեն, գետնանուշ, խմորիչ, արհեստական գունանյութեր կամ համային հավելումներ, ավելացված շաքար կամ կոնսերվանտներ:
Օգտագործման եղանակը` ընդունել 2 հաբ օրը 1 անգամ` ուտելու ընթացքում:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք կամ գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում, կամ ունեք ալերգիա սոյայի կամ եգիպտացորենի հանդեպ:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 3 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411:
