ԳԱՌՆԻ ՍԵԴԱՏԻՎ Հանգստացնող կաթիլներ
Նկարագրությունը՝ կատվախոտի արմատների, առյուծագու խոտի, մեղվախոտի և ալոճենու ծաղիկների սպիրտային
թուրմերի խառնուրդ: Հանդիսանում է կենսաբանորեն ակտիվ հավելում’ բուսական բաղադրիչների հիմքով:
Չի հանդիսանում դեղ:
Բաղադրությունը ՝ 100 մլ լուծույթը պարունակում է’ կատվախոտի ոգեթուրմ – 20մլ, առյուծագու ոգեթուրմ -20մլ, մեղվախոտի ոգեթուրմ – 20մլ և ալոճենու ծաղիկների ոգեթուրմ – 40մլ:
Հիմնական բաղադրիչները՝
Կատվախոտի արմատ՝ օժտված է արտահայտված հանգստացնող ազդեցությամբ, նվազեցնում է նյարդային
համակարգի լարվածությունը, նպաստում է քնի բարելավմանը:
Առյուծագու խոտ՝ կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, ունի հանգստացնող ազդեցություն նյարդային գերլարվածության ժամանակ:
Մեղվախոտ՝ օժտված է հանգստացնող ազդեցությամբ, նվազեցնում է նյարդային համակարգի լարվածությունը:
Ալոճենի՝ բարենպաստ ազդեցություն է թողնում կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգերի ֆունկցիոնալ վիճակի վրա: Ապահովում է լավ տրամադրություն:
Օգտագործման ցուցումներ՝ Օգտագործման ցուցումներ’ թողնում է հանգստացնող ազդեցություն սրտային նևրոզների և հաճախասրտության ժամանակ, հանում է նյարդային լարվածությունը, նպաստում է քնի կարգավորմանն ու բարելավմանը, կարգավորում է անոթների տոնուսը, բարելավում է վիճակը կլիմակտերիկ խանգարումների ժամանակ, ունի սպազմոլիտիկ ազդեցություն:
Թողարկման ձևը՝ լուծույթ’ 50մլ և 100մլ տարողությամբ շշիկներում:
Հակացուցումներ՝ բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն, հազվասրտություն (բրադիկարդիա),
արտահայտված հիպոտոնիա: Ոգեթուրմը խորհուրդ չի տրվում օգտագործել կանանց’ հղիության և կրծքով կերակրման ժամանակ, մինչև 12 տարեկան երեխաներին, էթիլ սպիրտի առկայության հետ կապված:
Հատուկ ցուցումներ՝ Ազդում է ավտոմեքենա վարելու և տարբեր մեխանիզմներ ղեկավարելու ունակության վրա:
Չի թույլատրվում ընդունել ալկոհոլի հետ միաժամանակ:
Կողմնակի ազդեցություններ՝երկարատև ընդունման դեպքում հնարավոր են’ քնկոտություն, ճնշվածության զգացում,
աշխատունակության անկում: Կիրառման եղանակը’ ներքին ընդունման կաթիլներ: Դոզավորումն անհատական է: Խորհուրդ է տրվում ընդունել 30-40 կաթիլ օրը 2-3 անգամ: Ընդունման տևողությունը 30 օր, շարունակել ըստ անհրաժեշտության:
Պահպանման պայմանները և պիտանիության ժամկետը՝ պահել ամուր փակված վիճակում’ 28° C-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի տեղում: Պահպանել կրակից հեռու:
Պահպանման ընթացքում հնարավոր է նստվածքի առաջացում:Պիտանիության ժամկետը’ 3 տարի:
Կիրառման եղանակը՝ Ներքին ընդունման կաթիլներ: Դոզավորումն անհատական է: Խորհուրդ է տրվում ընդունել 30-
40 կաթիլ օրը 2-3 անգամ: Ընդունման տևողությունը 30 օր, Շարունակել ըստ անհրաժեշտության:
Պետական գրանցման վկայական՝ AM. 01.18.01.003.E.000091.09.17 առ 14.09.2017 թ.