Նատրոլ® կաթնային տատասկափշի առավելությունը® համատեղում է կաթնային տատասկափշի՝ 80% ստանդարտացված սիլիմարինի և այլ օժանդակ դեղաբույսերի առավելությունները: Սիլիմարինը ֆլավոնիդային կոմպլեքս է, որը ստացվում է կաթնային տատասկափշի սերմերից և նպաստում է լյարդի առողջությանը: Սիլիմարինը նպաստում է լյարդի դետոքսիկացիային, հեռացնում է նյութափոխանակության արգասիքները, ամրացնում է բջիջների մեմբրանները/բջջաթաղանթները, ապահովում է հակաօքսիդանտ պաշտպանություն և երիտասարդացնում լյարդի բջիջները:
Կաթնային տատասկափուշը հակաօքսիդանտ է, բարելավում է լյարդի առողջությունը և նպաստում լյարդի դետոքսիկացիային: Հավելյալ դեղաբույսերը նպաստում են լյարդի դետոքսիկացիոն գործառույթին:
- 420 մգ սիլիմարին 1 չափաբաժնում
- Նպաստում է լյարդի առողջությանը
- Նպաստում է լյարդի դետոքսիկացիային և նյութափոխանակության արգասիքների հեռացմանը/էլիմինացիային
- Բնական հզոր հակաօքսիդանտ է
- 100% բուսական է
Հատկությունները՝ օժտված է հակաօքսիդանտ ազդեցությամբ: Նպաստում է լյարդի դետոքսիկացիային և նյութափոխանակության արգասիքների հեռացմանը: 100% բուսական է:
Թողարկման ձևը՝ 60 պատիճ:
Բաղադրությունը 1 չափաբաժնում (2 պատիճ)՝ կաթնային տատասկափշի հանուկ – 525 մգ, սիլիմարին – 420 մգ, խատուտիկ – 85 մգ, սև բողկ – 60 մգ, կռատուկ – 60 մգ, կոճապղպեղի հանուկ 60 – մգ, մաղադանոս – 35 մգ:
Այլ բաղադրիչներ՝ հիպրոմելոզ, ջուր, մագնեզիումի ստեարատ, սիլիցիում, մալթոդեքստրին:
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, ցորեն, գետնանուշ, սոյայի հատիկներ, խմորիչ, արհեստական գունանյութեր կամ համային հավելումներ, ավելացված շաքար կամ կոնսերվանտներ:
Օգտագործման եղանակը` ընդունել 2 պատիճ օրը 1 անգամ` ուտելու ընթացքում:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք կամ գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 3 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411: