Օգտագործման ոլորտը՝ Փսիլիում Բալանսը նախատեսված է կղազատման գործընթացի կարգավորման, առողջ աղիքային միկրոֆլորայի պահպանման, ախորժակի վերահսկման և մարմնի քաշի կարգավորման համար։
Օգտագործման եղանակը՝ Մեծահասակներին՝ 2 պատիճ, օրական 2–3 անգամ՝ սնունդ ընդունելու ժամանակ կամ ուտելուց 30 րոպե առաջ։ Ընդունել ամբողջական բաժակ ջրով (առնվազն 200 մլ)։
Հակացուցումներ՝ ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականություն, հղիություն, կրծքով կերակրում ։
Պահպանման պայմանները՝ պահել չոր, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, երեխաներին անհասանելի վայրում, 25°C-ից ոչ բարձր սենյակային ջերմաստիճանային պայմաններում:
Հատկապես օգտակար է՝ Փորկապություն ունեցողներին, հատկապես աղիքների դատարկման դժվարության դեպքում (ծերերի, նստակյացների մոտ)։ Քաշի նվազեցման ծրագրերում՝ օգնելով քաշի վերահսկմանը։ Առողջ աղիքային միկրոֆլորայի պահպանման համար։
Հիմնական ազդեցությունները ` Նպաստում է կղազատման գործընթացի կարգավորմանը։ Աջակցում է առողջ աղիքային միկրոֆլորայի պահպանմանը։ Օգնում է վերահսկել ախորժակը։
Նպաստում է մարմնի քաշի կարգավորմանը։ Տալիս է հագեցվածության զգացում։
Թողարկման ձևը` 850 մգ զանգվածի պատիճներ:
Պիտանիության ժամկետը` 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Բաղադրություն` Սննդային մանրաթելեր (եզան լեզվի կեղև)։
Իրացման վայրերը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ:

