Նատրոլն® օպտիմիզացրել է հոդերի առողջության կլինիկորեն փորձարկված երեք ամենահզոր բաղադրիչները` ապահովելու համար հոդերի ճկունությունը, ամրությունն ու հարմարավետությունը:
Գլյուկոզամինը, որը կոչվում է նաև խիտոզամին, բնական նյութ է, որն առկա է մեր աճառային հյուսվածքում: Գլյուկոզամինն առավել հաճախ օգտագործվում է արթրիտով պայմանավորված հոդացավերը մեղմելու համար: Գլյուկոզամինը նպաստում է աճառային հյուսվածքի ռեգեներացիային և վերակառուցմանը:
Խոնդրոիտինն առկա է մեր շարակցական հյուսվածքում: Առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ խոնդրոիտին պարունակող սննդային հավելումների օգտագործումը նվազեցնում է ցավը և ցավազրկողների անհրաժեշտությունը և բարձրացնում հոդերի շարժունակությունը: Խոնդրոիտինը նպաստում է միջհոդային հեղուկի (սինովիալ հեղուկի) արտադրմանը: Խոնդրոիտինը` որպես սննդային հավելում, օստեոարթրիտի բուժման ժամանակ կիրառվող հայտնի միջոց է:
Օստեոարթրիտը` արթրիտի ամենատարածված ձևերից մեկն է, որն առաջանում է աճառների հյուծվածության հետևանքով: Օստեոարթրիտը շատ տարածված երևույթ է` հատկապես տարիքի հետ կապված: Օստեոարթրիտի պատճառներից են` հոդերի ծերացումը, նախկինում ունեցած վնասվածքները, ճարպակալումը և այլն: Օստեոարթրիտի ախտանշաններից են` հոդացավերը և հոդերի կարկամությունը: Օստեոարթրիտը կարող է ախտահարել ցանկացած հոդ` ձեռքի, դաստակի, պարանոցի, մեջքի, ծնկան կամ կոնքազդրի:
Գլյուկոզամինն ու խոնդրոիտինը հոդերի առողջության պահպանման կարևորագույն բաղադրիչներն են. համատեղ հանդես գալու դեպքում` դրանք ապահովում են հոդերի հարմարավետությունը, ճկունությունը և ամրությունը:
ՄՍՄ (մեթիլսուլֆոնիլմեթանը) օրգանիզմում առկա բնական միացություն է, որն օգնում է պահպանել հոդի հյուսվածքի էլաստիկությունը: ՄՍՄ-ն առավել հաճախ օգտագործվում է հոդերի ցավը և այտուցը բուժելու համար:
Հոդերի ֆունկցիայի և աճառի կառուցման համար անհրաժեշտ սննդարար նյութեր արտադրելու օրգանիզմի կարողությունն աստիճանաբար նվազում է` տարիքի հետ կապված:
Արթրիտը` հոդաբորբը, հաճախ հանդիպող` հոդի բորբոքային հիվանդություն է: Գոյություն ունեն արթրիտի շատ ձևեր: Արթրիտի տարածված ախտանշաններն են` հոդերի բորբոքումը, ցավը և կարկամությունը:
Նատրոլի® Գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ–ի գործողությունն ուղղված է այդ միտումների հակադարձմանը: Գլյուկոզամինը, խոնդրոիտինը և ՄՍՄ–ը փորձարկված երեք ամենահզոր բաղադրիչներն են, որոնք անհրաժեշտ են աճառի և հոդի հյուսվածքների առողջության համար:
Նատրոլ® Գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ (կատարյալ եռյակ հոդերի համար).
- գլյուկազամինը նպաստում է աճառային հյուսվածքի ռեգեներացիային և վերակառուցմանը:
- խոնդրոիտինը նպաստում է միջհոդային հեղուկի (սինովիալ հեղուկի) արտադրմանը:
- ՄՍՄ-ը նպաստում է հոդի հյուսվածքի էլաստիկությանը:
Նատրոլի խոնդրոիտինը կենդանական ծագման է:
Նատրոլի գլյուկոզամինը ստացված է խեցգետնակերպերի պատյանից:
Նատրոլը® կիրառում է որակի խիստ վերահսկողություն յուրաքանչյուր կենսաակտիվ սննդային հավելումի արտադրման պարագայում և վստահեցնում է, որ դրանց բաղադրիչները չեն պարունակում BSE (խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա) և ծանր մետաղներ:
Հատկությունները` նպաստում է հոդերի ճկունությանը, ամրացմանը, հարմարավետությանը, ինչպես նաև՝ հոդերի շարակցական հյուսվածքի վերականգնմանը:
Թողարկման ձևը՝ 90 հաբ:
Բաղադրությունը` գլյուկոզամինի HCL – 500 մգ, խոնդրոիտինի սուլֆատ – 400 մգ, մեթիլսուլֆոնիլմեթան (ՄՍՄ) – 83 մգ:
Այլ բաղադրիչներ՝ ցելյուլոզ, ստեարաթթու, ցելյուլոզի խեժ, սիլիցիում, մեթիլցելյուլոզ, մագնեզիումի ստեարատ, գլիցերին:
Պարունակում է խեցգետնակերպեր (ծովախեցգետին և մանր ծովախեցգետին):
Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, անտառային ընկույզ, գետնանուշ, ցորեն, սոյայի հատիկներ, խմորիչ, եգիպտացորեն, արհեստական գունանյութեր, համային հավելումներ, ավելացված շաքար, օսլա կամ կոնսերվանտներ:
Օգտագործման եղանակը` ընդունել 1 հաբ` օրը 3 անգամ, ուտելու ընթացքում:
Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ՝ օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք: Նախատեսված չէ օգտագործման համար հղիության և կրծքով կերակրման շրջանում:
Պահպանման պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը` 3 տարի, տես տարայի վրա:
Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411: