• Կապ
Facebook Twitter Pinterest linkedin Telegram
Doctor Shop Doctor Shop
1 item / ֏6,700
Menu
Doctor Shop Doctor Shop
1 item / ֏6,700
Ընտրել բաժինը
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • ՆԱՏՐՈԼ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
View cart “ՄԱՔՍԻՄՈՒՄ Լ–Արգինին 1000 մգ․ (60 պատիճ)” has been added to your cart.
Click to enlarge
HomeՎիտամիններ և սննդային հավելումներ ՄԵԼԱՏՈՆԻՆ 3ՄԳ (90 հաբ)
Previous product
ՄԵՄՈՐԻ ԿՈՄՊԼԵՔՍ (ՎԻՆՊՈՑԵՏԻՆ) (60 հաբ) ֏13,000
Հետ դեպի տեսականի
Next product
ՄԵԼԱՏՈՆԻՆ 10ՄԳ (60 հաբ) ֏15,560
Նատրոլ

ՄԵԼԱՏՈՆԻՆ 3ՄԳ (90 հաբ)

֏10,980

Նատրոլ® Մելատոնինն օգնում է պարբերական անքնության ժամանակ, նպաստում գիշերային հանգստին և բարելավում ընդհանուր առողջական վիճակը:

Stock Available

Compare
Add to wishlist
Category: Վիտամիններ և սննդային հավելումներ
  • Նկարագրություն
  • Արտադրող
  • Shipping & Delivery
Նկարագրություն

Մելատոնինն օրգանիզմում առկա հորմոն է, որը նպաստում է ավելի խորը և հանգիստ քնին:

Նատրոլ® Մելատոնինն օգնում է պարբերական անքնության ժամանակ, նպաստում գիշերային հանգստին և բարելավում ընդհանուր առողջական վիճակը:

Հանդիսանալով մելատոնինի մատակարարման առաջատար՝ Նատրոլն® առաջարկում է մելատոնինը արագ լուծման եզակի տեխնոլոգիայով: Նատրոլի® ենթալեզվային հաբերը լուծվում են մինչև 30 անգամ ավելի արագ, քան սովորական հաբերը, և ունեն ելակի հաճելի համ: Այն համեղ է: Մենք վստահեցնում ենք: Ջրի անհրաժեշտություն չկա: Նատրոլ® Մելատոնին ենթալեզվայինը հարմար է ընդունել ցանկացած վայրում (կարող եք վերցնել Ձեզ հետ նույնիսկ ճամփորդելիս):

Հատկությունները` օգնում է պարբերական անքնության ժամանակ, նպաստում գիշերային հանգստին և բարելավում ընդհանուր առողջական վիճակը: 100% բուսական է: Ունի ելակի հաճելի համ:

Թողարկման ձևը՝  90 հաբ/3 մգ:

Բաղադրությունը` մելատոնին – 3 մգ:

Այլ բաղադրիչներ՝ քսիլիտ, ցելյուլոզի խեժ, բնական ելակի համային հավելանյութ, սոյայի պոլիսախարիդներ, PVP, ճակնդեղի արմատափոշի, քացախաթթու, սիլիցիում, ստեարաթթու, մագնեզիումի ստեարատ, կիտրոնաթթու, մալթոդեքստրին, մոդիֆիկացված սննդի օսլա:

Պարունակում է՝ ցորեն, սոյայի հատիկներ:

Չի պարունակում՝ կաթ, ձու, ձուկ, խեցգետնակերպեր, անտառային ընկույզ, գետնանուշ, խմորիչ, արհեստական գունայութեր, համային հավելումներ կամ կոնսերվանտներ:

Օգտագործման եղանակը` ընդունել 1 հաբ քնելուց 20 րոպե առաջ: Անհրաժեշտ է թողնել, որ հաբը լուծվի բերանում, նախքան կուլ տալը: Օգտագործելիս ջրի անհրաժեշտություն չկա:

Փորձագետները նշում են, որ օրական 10 մգ չափաբաժնով մելատոնինի կարճաժամկետ օգտագործումը (3 ամիս կամ ավելի քիչ) վտանգ չի ներկայացնում մեծահասակների առողջության համար: Նույն չափաբաժնով մելատոնինի երկարաժամկետ օգտագործումը թույլատրվում է միայն բժշկի խորհրդով և հսկողությամբ:

Հակացուցումներ` բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն:

Հատուկ ցուցումներ` կախվածություն չի առաջացնում:   Օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե՝ ընդունում եք բժշկի կողմից նշանակված դեղորայք, ընդունում եք տրանկվիլիզատորներ կամ սեդատիվներ, գտնվում եք հղիության, կրծքով կերակրման շրջանում, ունեք աուտոիմունային հիվանդություն, դեպրեսիվ խանգարում կամ` ալերգիա ցորենի, եգիպտացորենի կամ սոյայի հանդեպ: Նախատեսված չէ օգտագործման համար մինչև 18 տարեկանը:

Մելատոնինի ընդունման հետ կապված ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավ, անհանգստություն ստամոքսում, առավոտյան թուլություն, ցերեկային ժամերին` խումհար կամ “ծանր գլխի“ զգացողություն:

“Արագ լուծումը” կամ “դյուրին լուծումը” ներքին ընդունման այնպիսի մեթոդ է, որի շնորհիվ հաբը լուծվում է լեզվի վրա և այն կարելի է կուլ տալ առանց հեղուկի: Նատրոլի` արագ լուծման եզակի տեխնոլոգիան թույլ է տալիս, որ հաբերը լուծվեն մինչև 30 անգամ ավելի արագ at https://getgreendelivery.cc/, քան սովորական հաբերը:

Պահպանման  պայմանները` պահել զով, չոր և երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը` 2 տարի, տես տարայի վրա:

Արտադրող` “ՆԱՏՐՈԼ” ՍՊԸ, 91311 ԱՄՆ, Կալիֆորնիա, Չատսվորտ, Պրեիրի 21411:

Արտադրող

B-ԿՈՄՊԼԵՔՍ (90 հաբ)

֏13,790
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

ԲԻՈՏԻՆ (60 հաբ)

֏13,740
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

ԴՀԷԱ (60 հաբ)

֏10,500
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Compare
Quick View
Add to wishlist
Փակել

«ՆԱՏՐՈԼ»՝  ԱՆԶԻՋՈՒՄ ՈՐԱԿ  35  ՏԱՐԻ  ՇԱՐՈՒՆԱԿ

«Նատրոլը» ավելի քան 35 տարվա Պատշաճ արտադրական գործունեությամբ վիտամիններ և կենսաակտիվ սննդային հավելումներ արտադրող ընկերություն է, որն իր հետևողականությամբ արժանացել է Ամերիկայի Միացյալ Նահագներում ընդունված ամենաբարձր «A» վարկանիշին՝ «Բնական արտադրանքների ասոցիացիայի» կողմից (անկախ արդյունաբերական ասոցիացիա, որը պատասխանատու է վիտամինների և կեսաակտիվ սննդային հավելումների սերտիֆիկացման համար):

«Նատրոլ» ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցում արդյունաբերության մեջ՝ որակի ապահովման իր չափազանց ընդգրկուն և կատարելագործված ծրագրով: «Նատրոլը» պատրաստ է մշտապես ապահովելու իր ապառողին ամենաբարձրորակ, ամենաարդյունավետ, բացարձակապես մաքուր և անվնաս արտադրանքով:

«Նատրոլն» իրականացնում է որակի վերահսկման խիստ ստուգումներ արտադրական ամբողջ պրոցեսի ընթացքում` սկսած որակավորված մատակարարների ընտրությունից մինչև լավագույն բաղադրիչների ձեռքբերումը:

Արտադրական ամբողջ գործընթացում որակի ստուգման և վերահսկման բազմաթիվ անցակետերն ապահովում են «Նատրոլի» պատրաստի արտադրանքի մանրակրկիտ փորձաքննությունը: «Նատրոլ» ընկերությունն  անում է ամեն հնարավորը` մանրակրկիտ փորձաքննության ենթարկելով պատրաստի արտադրանքը,  որպեսզի երաշխավորվի արտադրանքի բոլոր բաղադրիչների` սպառողին անհրաժեշտ արդյունավետության մակարդակը արտադրանքի պիտանիության ժամկետում:

«Նատրոլը» երաշխավորում է, որ իր յուրաքանչյուր արտադրանքի պարագայում տարայի պարունակությունը համապատասխանում է պիտակի վրա նշվածին՝ արտադրանքի պիտանիության ժամկետում: Նատրոլ ընկերության համար որակն առաջնային է. այստեղ բծախնդրորեն հոգ են տանում, որպեսզի սպառողն ապահովված լինի առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը բարելավող արտադրանքով:

Shipping & Delivery

Նման ապրանքներ

Compare
Փակել

Ալֆլեքսիլ (գլյուկոզամին, խոնդրոիտին, ՄՍՄ, կոլագեն) (30 պատիճ)

֏3,800
Ապահովում է օրգանիզմը բնական գլյուկոզամինով, խոնդրոիտինով, կոլագենով և մեթիլսուլֆոնիլմեթանով (ՄՍՄ), որոնք հանդիսանում են հոդերի և օրգանիզմի այլ օրգանների առողջության կարևորագույն բաղադրիչներ:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick View
Sold out
Compare
Փակել

Նատրոլ® քուն և վերականգնում®-Natrol® Sleep ‘N Restore ( 20 հաբ )

֏9,600
Բաղադրությունը` Վիտամին E (d-Alpha Tocopheril Succinate-ից) 30 IU Կալցիում (Կալցիումի կարբոնատից) 70 մգ Լ-Գլուտամին 800 մգ Կատվախոտի հանուկ (Valeriana officinalis)
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂԱՌԿԱ ՉԷ
Quick View
Compare
Փակել

ՍԻՆԱՄՈՆ ԲԻՈՏԻՆ ՔՐՈՄ (60 հաբ)

֏13,920
Նատրոլ® Դարչին-բիոտին-քրոմը ներկայացնում է դարչինի, բիոտինի և Քրոմաքս®-ի (Chromium Picolinate) հզոր, եռակի ազդեցությամբ բանաձև, որը նպաստում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի փոխանակությանը՝ օգնելով պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում:
Add to wishlist
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄՙԲՅՈՒՂ
Quick View
  • Առաքում և Վճարում
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Վերադարձի պայմանները
© Copyright 2020. All Rights Reserved. Vansteam

Զամբյուղ

Փակել
  • Menu
  • Categories
  • Վիտամիններ և սննդային հավելումներ
    • ԱԼՖԱ ՎԻՏԱՄԻՆՍ
    • ՆԱՏՐՈԼ
  • Մազերի խնամք
  • Ախտահանիչ նյութեր
    • ԱՆԻՈՍ
    • ԱՅԼ
  • Գլխավոր էջ
  • Տեսականի
Scroll To Top